Armsport.am-ը գրում է.
Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության յոթերորդ տուրի շրջանակում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականի մրցակիցը Ռուսաստանի ընտրանին է, որը թիմային ամենաբարձր վարկանիշն ունի մրցաշարում:
Հատկանշական է, որ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները 9-ական միավորով բաժանում են մրցաշարային աղյուսակի 3-4 տեղերը:
Գրիշչուկ - Արոնյան
Սվիդլեր - Մովսեսյան
Մորոզեվիչ - Հակոբյան
Տոմաշեվսկի - Սարգսյան
Մրցաշարային աղյուսակը՝ 6 տուրերից հետո՝ 1.Ֆրանսիա – 11 միավոր, 2. Ադրբեջան – 10, 3-4. Ռուսաստան, Հայաստան – 9-ական միավոր, 5-10. Հունաստան, Ուկրաինա, Անգլիա, Վրաստան, Խորվաթիա, Բելառուս – 8 միավոր:
7-րդ տուր. Խաղային օրվա մյուս մրցակից զույգերը՝ Ադրբեջան –Ֆրանսիա, Ռուսաստան – Հայաստան, Ուկրաինա –Բելառուս, Վրաստան – Անգլիա, Խորվաթիա – Հունաստան: