1in.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. թիմային առաջնությունը:

6-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

2-5-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերն ունեն 9-ական միավոր: Մեր հավաքականն այդ շարքում լրացուցիչ ցուցանիշներով լավագույն արդյունքն ունի:

Աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի հավաքականը՝ 11 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել