Մեծ հիասթափությամբ իմացա Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի հրաժարականի մասին: Չգիտեմ, թե էս մարդն իր անսահման հայրենասիրությամբ, նվիրվածությամբ ու Հայաստանն ու հայերին մի օր առավել երջանիկ տեսնելու ցանկությամբ ո՞ւմ էր խանգարում... Գերմանահայերը՝ Ազատի գլխավորությամբ միշտ ակտիվ արձագանքում էին Հայաստանում տեղի ունեցող անցուդարձին, բողոքի ալիք բարձրացնում ընդդեմ անօրինությունների, և ահա... Փաստորեն անգամ երկրից դուրս թույլ չեն տալիս, որ մարդիկ խոսեն, պայքարեն... Եվ ի՞նչ է ստացվում. ստացվում է այն, որ փորձում են այսպիսով հասկացնել, որ քանի որ այլևս այստեղ չեք ու փրկվել եք մեզանից, ուրեմն հանգիստ ապրեք, ու թո՛ւյլ տվեք, որ մեր «բեղմնավոր» աշխատանքով ձեր շարքերն այդտեղ համալրվեն նորանոր գաղթականներով... Հայաստանն այլևս առանց մտածող հայերի է մեզ պետք...
Կից նյութն` այստեղ