Ilur.am-ը գրում է.
Հանրապետական պատգամավորներն ինքնաբուխ են բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության եւ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ էր հրավիրվել` քննարկելու համար պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը:
«Քաղաքական մեծամասնությունն ուժեղ է, իր խոսքն անցնում է, մենք ասել ենք՝ ինչ ուզում եք արեք: Հո ես Սասունցի Դավի՞թ չեմ, որ 70 պատգամավորի կարողանամ արգելակել», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահակյանը:
Մինչդեռ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նիստի բոյկոտը կոալիցիոն որոշում է եղել:
Այն, որ բոյկոտն «ինքնաբուխ» չէ, ըստ էության՝ խոստովանեց նաեւ Գալուստ Սահակյանը, որը նշեց բոյկոտի պատճառները: Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, թե մեծամասնությունը կմասնակցի ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ