Aysor.am-ը գրում է.
Հանրահայտ դերասան Կիանու Ռիվզը հարսնացուի` Ջենիֆեր Սայմսի մահից հետո 2001 թվականից ի վեր առաջին անգամ խոսել է ամուսնանալու մասին: Թեև դերասանին ընկերուհու մահից հետո սիրավեպեր են վերագրել Ամանդա դե Քադենի և Շարլիզ Թերոնի հետ, նա հերքել է լուրերն ու շարունակել ապրել երդվյալ ամուրիի կյանքով:
Ինչպես գրում է 7 days.ru-ն, Ռիվզն ընդունել է, որ հիմա Սայմսի կորստի վիշտը հանդարտվել է, և նորից պատրաստ է սիրահարվել ու ամուսնանալ: Ռիվզն ասել է, որ շատ արագ է հայտնվում կանանց հմայքի ազդեցության տակ: Դերասանին ամենից շատ դուր է գալիս կանանց երջանիկ տեսնել:
«Միշտ հետաքրքիր է բացահայտել կնոջը, դա այնքան մեծ հաճույք է. աստիճանաբար բացահայտել նրա խորությունը, բոլոր արժանիքները»,- ասել է դերասանը:
Նշենք, որ նա արդեն 47 տարեկան է և երբեք ամուսնացած չի եղել: