Life.panorama.am-ը գրում է.

 Մանկական ագրեսիա. պատճառներն ու հաղթահարման ուղիները` ըստ  հոգեբանի

 

Ագրեսիան, ընդհանրապես, վարքի բնազդային ձև է, որի հիմնական նպատակը ինքնապաշտպանությունն է: Ի տարբերություն կենդանիների, մարդը տարիքի հետ սովորում է փոխակերպել ագրեսիվ հակումները սոցիալականապես ընդունելի ձևերի, տեղի է ունենում ագրեսիայի սոցիալականացում: Ճիշտ չէ, երբ մեծահասակները ճնշում են երեխայի ագրեսիան: Արգելքը կամ ճնշումը երեխային հաճախ հանգեցնում են աուտոագրեսիայի (երբ երեխան վնասում է ինքն իրեն) կամ կարող է փոխակերպվել հոգեսոմատիկ հիվանդությունների: Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին վերահսկել և ղեկավարել իրենց վարքը, պաշտպանել իրենց և իրենց իրավունքները, բայց սոցիալապես ընդունելի ձևերով:

«Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ծնողներ ըերեխաների ագրեսիվ վարքի դրսևորման դեպքում», -հարցի պատասխանը ստանալու խնդրանքով  Life.panorama.am-ը զրուցել է հոգեբան,  հ.գ.թ. դոցենտ ՍյուզանՍարգսյանի հետ:

«Առաջին հերթին ծնողները պետք է օգնեն երեխային` հաղթահարելու ագրեսինա: Ամենակարևորը` երեխային պետք է սիրել անվերապահորեն և գնահատել: Իրենց երեխայի ագրեսիվ վարքից դժգոհությունները ծնողները ոչ թե պետք է  արտահայտեն վիրավորելով կամ ծեծելով, նվաստացնելով, երեխային, այլ իրենց վարքով ու կեցվածքով:  Անկախ երեխայի տարիքից, պետք է հարգել, լուրջ ընդունել զգացմունքները և տալ որոշակի ազատություն և ինքնուրույնություն: Միևնույն ժամանակ պետք է այնպես անել, որ երեխան վստահ լինի, որ ծնողը ցանկացած պահի պատրաստ է իրեն աջակցել:Պետք է զրուցել երեխայի հետ իր վարքի մասին` առանց վկաների և կողմնակի անձանց, առանձին սենյակում:

Ագրեսիվ վարքի դրսևորման ժամանակ չի կարելի երեխային խոստանալ թանկարժեք խաղալիքներ, սիրելի կոմպյուտերային խաղեր, այդ դեպքում երեխան կթաքցնի ագրեսիվությունը` խոստացված նվերները ստանալու համար, բայց այն չի վերանա: Երեխային ագրեսիվ վարքին հաղթահարել օգնում են նկարելը, պլաստիլինով կամ կավով աշխատելը, որևէ սպորտով կամ պարով զբաղվելը, նաև հեքիաթները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել