Lragir.am-ը գրում է.

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2013 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Ռուսաստան 8 միլիոն 917.7 հազար շիշ խաղողի գինի է արտահանվել, որը գինու ընդհանուր ատրահանման մեջ կազմում է 33.7%: Երկար տարիներ անց առաջին անգամ Ռուսաստանը դառնում է վրացական գինու առաջատար ներկրողը, գրում է apsny.ge կայքը: 

Տարեսկզբից Վրաստանը 49 երկրներ 26 միլիոն 458.7 հազար շիշ գինի է արտահանել, ինչը 71%-ով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ռուսաստանից հետո երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ 8.5 միլիոն շիշ վրացական գինի է ուղարկվել: Առաջին հնգյակում են նաեւ Ղազախստանը, Բելառուսը եւ Լեհաստանը, որոնց ընդհանուր բաժին է ընկել արտահանման 20%-ը: 

Հնգյակին հաջորդում են Լատվիան, Չինաստանը, Լիտվան, Էստոնիան, ԱՄՆ-ը: Այս տարի առաջին անգամ Վրաստանը գինի է արտահանել Բրազիլիա, Թուրքմենստան, Եգիպտոս, Իտալիա, Սինգապուր, Հորդանան, Շվեդիա եւ Իսպանիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել