Զորացրվելը մոռացիր հավետ,

Թե դիմացդ կա կենդանի թիրախ,
Ունես խոր վերքից չբուժվող ցավեր,
Ե՛վ ոսոխդ, և՛ դու լավ գիտեք իրար:

Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,
Նշանացույցդ ճշտված պահիր,
Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,
Եվ նրան հանձնի անաչաղ մահին:

Կռվի մեջ չկա գթության խնդիր
Եվ ոչ էլ խղճի գերակայություն,
Խղճիդ հետ երբեք դաշինք մի՛ կնքիր,
Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն…

Թշնամուդ նման եղիր անողոք,
Լուծիր հնացող ցավը վրեժի,
Թող քեզ չհուզեն կական ու բողոք,
Երբ քո խնդիրը մահն է հրեշի…

Թող որ թշնամիդ անիծի զարկդ,
Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,
Բազուկդ, սակայն, կօրհնի քո ազգը,
Եվ քաջությունդ երգով կգովի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել