Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ այն դատավորներին, որոնք թողնում են դատավորի մուրճը, դիմում են գրում երկրի նախագահին, ազատվում աշխատանքից, որ աշխատեն դատախազ:

Օրինակ, Դատավոր Ռշտունին, նշանակվեց Կոտայքի դատախազ: Երիտասարդ տղայա, կարող էր մինչև 65 տարեկանն աշխատեր դատավոր, և կարող էր բարձրանար ասենք մինչը դատարանի նախագահ դառնար, գնար ՎԴ քրեական պալատ, մի խոսքով, կյանքը դեռ առջևում էր, սակայն... Գնաց ու դարձավ դատախազ:

Եթե 5 տարի հետո Կոստանյանը հրաժարական տա, գա մի ուրիշը և սկսի ազատվել Կոստանյանի կադրերից, Ռշտունին էլ կհեռանա, ու արդեն էլ չի կարող լինել դատավոր... մի խոսքով:


Իսկ այսօր կարդում եմ, որ Մխիթար Պապոյանը նույնպես լքում է դատական համակարգը և գնում է դատախազի տեղակալ աշխատելու:

Կարծում եմ, իրենք ինձանից լավ գիտեն, որ դատավորի կարգավիճակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան դատախազի կամ դատախազության աշխատակցինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել