1424496_670191159668087_119889680_nԾանոթացեք` Հայաստանի ամենաերիտասարդ ու գժոտ վարդահարդարներից մեկը` NAKO-ն կամ Narek Chesterfield-ը մեր «Fashion զրույց» բաժնի հյուրն է: NAKO-ն վարսավիրական կրթությունը ստացել է «VIDAL SASSOON» և «Պերսոնա» դպրոցներում: FashionYan-ի զրույցում նա պատմում է իր աշխատանքի և ոգեշնչման մասին:

-Ինչպե՞ս և ե՞րբ առաջին ագամ ձեռքդ վերցրեցիր մկրատը:

-Որքան էլ տարօրինակ թվա, առաջին անգամ վարսավիրական մկրատ վերցրեցի սեփական մազերս կտրելու համար: 99 տոկոսով բավարարեցի եսասիրությունս` Стрижка за миллион :)

-Ինչի՞ց ես ոգեշնչվում՝ նոր սանրվածքներ ստեղծելիս:

-Անհատն ու բնությունը ի սկզբանե ներդաշնակ էին. ջունգլիներում ապրող մարդն ուներ երկար ու խճճված մազեր: Ինդուստրիալ հասարակությունը և բնական ու արհեստածին երկրաչափական ձևերի ի հայտ գալը հիմնովին ազդեցին նաև վարսավիրական արվեստի վրա: Ուսումնասիրելով բոլոր ժամանակների վարսավիրական տենդենցները` հանգել եմ այն եզրույթին, որ սանրվածքը ներդաշնակորեն կրկնում էր բնությանը և ներառում տվյալ ժամանակաշրջանի որևէ ազդեցիկ գործոն (կրոն, ավանդույթներ և, ի վերջո, մոդա): Ինչպես և նախորդ սերունդների ներկայացուցիչները, ես նույնպես բացառություն չեմ և ոգեշնչվում եմ արվեստներից ու բնությունից:

1004459_613983328622204_352065179_n

-Ի՞նչն է դժվար ամենից շատ վարսահարդարի գործում:

-Երբեմն, անհատի սոցիալական դիրքն ու զբաղեցրած պաշտոնը թույլ չեն տալիս ունենալ վարսերի երազած երանգն ու սանրվածքը (կանաչ մազերով գեներալ, մանուշակագույն աֆրո-հյուսքերով պատգամավոր). Ամենադժվարը տվյալ անհատի ցանկության և պահանջվող ստանդարտի «ոսկե միջինը» ի կատար ածելն է:

533383_573688709318333_544317973_n

-Ի՞նչ սանրվածք երբեք չես անի և ինչո՞ւ:

-Կոլխոզ-ֆեշն` խառը ֆեն (խառը ֆենը համախտանիշ է):

-Ի՞նչը կարող է քեզ կոտրել թե’ որպես անհատ, թե’ որպես վարսահարդար:

-Անսպասելին:

1455177_667316176622252_151906822_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել