Panorama.am-ը գրում է.
Նախօրեին երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստում 2014 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումներից հետո եզրափակիչ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադարձել խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչած պատգամավորների քննադատություններին: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի ելույթում նշվում է.
«Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ,
առաջին հերթին թույլ տվեք ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին և բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար, որ տեղի ունեցան վերջին երեք շաբաթների ընթացքում Ազգային ժողովի հանձնաժողովներում և լիագումար նիստում: Այդ քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը՝ բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև ձեր առաջարկությունները հնարավորություն են տալիս մեզ ավելի հստակ պատկերացնել, թե ինչպիսի խնդիրներ են այսօր կարևորում մեր պատգամավորները, որոնք են ըստ մեր կուսակցական խմբակցությունների՝ առաջնահերթությունների ընկալումները: Բնականաբար, այդ ամենը հնարավորություն է տալիս կառավարությանը ճշգրտել և ուղղումներ մտցնել այն ծրագրերում, որոնք մենք իրականացնում ենք:
Եվ այսպես, որոնք են այն հիմնարար խնդիրները, որոնք առկա են այսօր ՀՀ-ում: Այդ խնդիրներն արծարծվել են մեր կոալիցիոն կառավարության ծրագրերում. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ: Սրանք կարևորագույն մարտահրավերներ են, միևնույն ժամանակ լրջագույն վտանգներ, որոնք խոչընդոտում են մեր երկրի բնականոն զարգացումը: Այն, որ մեր կառավարությունը, մեր իշխանությունը, մեր քաղաքական թիմն արձանագրում է, որ այս խնդիրներն առկա են, ինչ որ առումով դժվարություններ են ստեղծում նաև մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն երևույթներ և քննադատության համար փաստարկներ, որոնք ցավոք սրտի շատ հաճախ լինում են անհիմն, ինչն իհարկե ամենևին էլ չի նպաստում երկխոսությանը, որովհետև երկխոսությունը պետք է լինի այն մասին, թե որոնք են այն առավել արդյունավետ ճանապահները, որոնք կարող են հնարավորություն տալ ՀՀ-ին լուծել այդ կարևորագույն խնդիրները: Այն ծրագրերը, որ մենք մշակել ենք և ներկայացրել ձեր դատին՝ հետապնդում են հենց այդ նպատակները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ