Վարշավայում ընթացող Եվրոպայի շախմատի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: 6-րդ տուրում Հունգարիայի հետ խաղում տարած հաղթանակից հետո մեր հավաքականը կրկին առաջատարների թվում է՝ 9-ը միավորով կիսելով 3-րդ հորիզոնականը Ռուսաստանի հավաքականի հետ: Վերջին 3 տուրերից առաջ 11 միավորով միաձնյա առաջատարն է Ֆրանսիայի հավաքականը, 2-րդ հորիզոնականը 10 միավորով զբաղեցնում է Ադրբեջանի հավաքականը: Այսօր կայանալու է 7-րդ տուրը, որն էլ կարող է վճռորոշ լինել: Միմյանց են հանդիպելու առաջատարները՝ Ֆրանսիան՝ Ադրբեջանի, Հայաստանը Ռուսաստանի հետ: Անգամ Ռուսաստանի հետ ոչ-ոքի արդյունքի դեպքում հաջորդ տուրում մեր հավանական մրցակիցը լինելու է Ֆրանսիայի կամ Ադրբեջանի հավաքականը, հետևաբար մեր հավաքականի շանսերը մեծանում են: Հավանական մրցակից կարող է լինել նաև 5-9-րդ տեղերը կիսող հավաքականներից մեկը, որոնցից վտանգ է ներկայացնում հատկապես Անգլիայի հավաքականը: Սակայն մեզ համար ավելի նպատահարմար է հանդիպել հենց Ֆրանսիայի կամ Ադրբեջանի հավաքականներին, ինչը հնարավորություն կտա վերականգնել միավորների տարբերությունը: Եվ, եթե հաշվի առնենք նաև, որ առաջատարները կարող են միավոր կիսել նաև միմյանց հետ, ինչպես նաև վերջին 2 տուրում առջևում կամա, թե ակամա հանդիպելու են նաև Ռուսաստանի հավաքականի հետ` մեր հավաքականի շանսերն ավելի են մեծանում, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ եթե Ֆրանսիան հաղթի Ադրբեջանին, ապա անգամ հետագայում Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակ տոնելու դեպքում Ռուսաստանի հետ ոչ-ոքի արդյունքի դեպքում հնարավոր չի լինի վերականգնել կորցրածը, հետևաբար մեզ այսօր միայն հաղթանակ է հարկավոր: 
Հաջողություն մաղթենք մեր տղաներին այսօրվա դժվարին խաղում: Հաղթանակի դեպքում անգամ նույնիսկ չկա անհրաժեշտություն հետևել մրցակիցների պայքարին, քանզի հաղթանակների դեպքում միանձնյա կգլխավորենք մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել