Ներկայացնում է Ջուլիետա Սիմոնյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Իհարկե, գաղտիք չէ, որ մեր ծնողների և նրանց հասակակիցներից շատերի համար խորթ է «Facebook», «Mail», «Twitter», «Instigram» և նմանատիպ բառերը: Մեզնից ոմանք չեն ընդունում և շատ հաճախ քննադատում են համակարգչի առկայությունը առօրյա կյանքում` համարելով այն 21-րդ դարի «անբուժելի հիվանդությունը»:
Այսօր համացանցը մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Դեռ մի քանի տարի առաջ համակարգչի մասին շատերը անգամ գաղափար չունեին, իսկ այսօր առանց համակարգչի օգնության պարզապես հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը: 2013 թ. տվյալներով` աշխարհում համացանցից օգտվում է շուրջ երեք միլիարդ մարդ: Շատերի համար համացանցը դարձել է անբաժանելի «ընկեր»: Սոցիալական ցանցերի ազդեցությունը Հայաստանում վերջին 1-2 տարիների ընթացքում կտրուկ մեծացել է։ Մարդիկ մեկ ժամ անցկացնելով համակարգչի առջև` համացանցում գտնում են ժամանցային խաղեր, ծանոթանում իրենց աշխատանքին առնչվող մասնագիտական նորություններին, շփվում ընկերների հետ, և առհասարակ, «համացանց» կոչվածը հնարավորություն է տալիս տեղեկություն ստանալ ամբողջ աշխարհի մասին ընդամենը մի քանի վայրկյանում և ընդամենը մատի մի քանի շարժումով, սակայն, ցավոք սրտի, այս ամենն ունի նաև իր բացասական կողմերը։
Իսկ ե՞րբ է համակարգչով տարվածությունը կամ հետաքրքրվածությունը անցնում նորմայի սահմանները և վերածվում կախվածության։ Համակարգչից կախվածությունը կարող է հանգեցնել հոգեբանական շեղումների, երբ մարդու մոտ անընդհատ ցանկություն է առաջանում նստել համակարգչի առջև: Այդ ժամանակ մարդը կորցնում է ժամանակի զգացողությունը, կտրվում է իրականությունից և նույնիսկ չի նկատում իրեն շրջապատող մարդկանց։ Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես համացանցն, աստիճանաբար մեկուսացնում են մեզ իրականությունից, տանում դեպի երևակայական` վիրտուալ աշխարհ: Մենք կարող ենք աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքները` առանց հասկանալի դրդապատճառի։ Այդ բաժնի մեջ մտնում է նաև համակարգշային կախվածությունը։
Բայց և այնպես, մարդկությունը չի պատկերացնում իր գոյությունը առանց համակարգչի առկայությանը, ավելին՝ ապրիլի 4-ին ողջ աշխարհը նշում են համացանցի միջազգային օրը:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/11/blog-post_5952.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել