«Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար, սեփական կուսակիցների կողմից «էգ առյուծ» հռչակված Հեղինե Բիշարյանի մոտ աշնանային սրացումներ են սկսվել, երեկ նա հարձակվել է լրագրողների վրա։ Մասնավորապես, երբ news.am–ի թղթակիցը հարց է տվել տիկին Բիշարյանին ու փորձել համակարգչով ցույց տալ նրա կուսակից ընկերոջ գրառումը, պատգամավորուհին հարձակվել է, լրագրողի ձեռքից խլել ձայնագրիչն ու շրխկոցով փակել համակարգիչը։ Իհարկե, քիչ անց լրագրողի գործիքները բարեհաջող հետ են վերադարձրել, բայց Բիշարյանը չի հանդարտվել, այլ շարունակել է լրագրողների հետ ցածրամակարդակ վիճաբանությունը։

Ընդ որում, կողքից լրագրողների վրա Բիշարյանի հարձակմանը միացել են նաև նրա խմբակցության կին աշխատակիցները, որոնք ևս ոչ կոռեկտ արտահայտություններ են հնչեցրել լրագրողների հասցեին։ Այսպիսով՝պետք է արձանագրել, որ Հեղինե Բիշարյանի և, օրինակ, Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կամ Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի միջև չկա որևէ տարբերություն կամ այն շատ քիչ է։ Եթե ժամանակին Մ. Սեդրակյանը սպառնում էր լրագրողի ծնոտը պոկել, իսկ Ն. Գևորգյանը՝ գլուխը թռցնել, ապա Բիշարյանն առանց զգուշացնելու անցել է գործի։ Բարեբախտաբար, երեկվա դրությամբ տուժածներ, մարմնական վնասվածքներ ստացած անձինք չկան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել