Կյանքը բեմ է` մենք դերասան,իսկ մեր կյանքի տևողությունը մի պիես կամ էլ ֆիլմ որտեղ դու ես սցենարի հեղինակը, բեմադրիչն ու խաղացողը, դերնել ես դուընտրում` փոքր, երկրորդային դեր խաղալ ուրիշների բեմադրություններում, թե ինքդ բեմադրել,որ ուրիշները խաղան:

Կյանքում չկան բեմադրիչներ,հուշարարներ, այստեղ կան խաղընկերներ շատ ու շատ, ովքեր ջանում են սեփական բեմադրությունն ստեղծել և քեզ դարձնել երկրորդային գուցե երրորդային դերասան:

Սա քո կյանքն է, որտեղ բոլորըծգտում են գլխավոր դերերի, իսկ եթե դու ես գլխավոր դերում, կծգտեն տապալել քո ներկայացումը:

Կյանքում էլ ունենք հանդիսատես,բայց ի տարբերություն բեմի այս հանդիսատեսը սպասում է սայթակման քո կողմից, որմեսզիոչ թե ծափահարի, այլ քո սխալի վրա իրեն սրբացնի ու սպասի փառաբանման:

 Սա իմ կյանքն է, այն դեռևս չավարտված մի ֆիլմ է կամէլ պիես, որը դեռ չի հասել իր կուլմինացիային, բայց ունեցել է բազմաթիվ շրջադարձայինգործողություններ: գուցե ավարտին այն չկարողանամ դարձնել կատարելությանը մոտ և չարժանանամծափահարությունների, բայց սա ի՛մ կյանքն է, ես եմ գլխավորդերակատարը, երբեք չեմ դառնա երկրորդային դերասան ուրիշների բեմադրություններում: Չունեմհուշարարներ, միակ հուշարարը ներքին ձայնս է: ՈՒնեմ բազմաթիվ խաղընկերներ, որոնցիցքչերն են, որ փորձում են սեփական բեմադրությունն ստեղծել, շատերը երկրորդային դերասաններեն ուրիշների բեմադրություններում:Չեմ սիրում խաղընկերներ փոփոխություն, բայց ժամանակը.Ժամանակը սիրում է, այն թողնում է միայն հավատարիմներին, մի քիչ էլ ժամանակ և նրանքելկհայտնվեն կուլիստներում կամ էլ կդառնան հանդիսատես քանի որ չկարողացան մնալ անկեղծու մաքուր: Իսկ ամենավերջում կմնա գլխավոր խաղընկերը ում մինչ կուլմինացիան այնպիսիառաչադրանքներ են տրված, որ միգուցե կհասնի ավարտին, միգուցե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել