Tert.am-ը գրում է.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 50-ից ավելի կազմակերպություններում աշխատող շուրջ 2 700 աշխատակիցներ Հայաստանի վարչապետին նամակ են հղել, որում  իրենց դժգոհությունն են հայտնել կուտակային կենսաթոշակի համակարգի վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Մենթոր գրաֆիկս» ընկերության մենեջեր Լևոն Հարությունյանը:

«Ինչքան կարողացել ենք, փորձել ենք բարեփոխումների մի փաթեթ տալ և ասել, որ մարդիկ պատրաստ չեն այդ պարտադիր բաղադրիչին»,- ասաց նա և ընդգծեց. «Ոչ ոք դեմ չէ այդ համակարգին, բայց հիմա մեր երկրում այդ օրենքը ներդնելն անընդունելի է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել