Tert.am-ը գրում է.

Եղվարդ–Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմ Հակոբյանների փաստաբան Մարատ Գինոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պետրոսյանի մերձավորների գրությանը և հրապարակված փաստաթղթին, որ նա սթափ է եղել, նշում է, որ Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից է օգտագործած եղել և վրայից խմիչքի հոտ է եկել:

- Պարոն Գինոսյան, Վարդան Պետրոսյանն ինքը հայտարարեց, որ խմած չի վարել ավտոմեքենան, նաև նրա փաստաբանն ու կողմնակիցները հրապարակեցին փաստաթուղթ, որ նա ալկոհոլ օգտագործած չի եղել:

- Անմիջապես դեպքից հետո կատարվել է, ոչ թե փորձաքննություն այլ պրիմիտիվ՝ փչելու եղանակով սթափության ստուգում, կազմվել է արձանագրություն, բայց մենք ունենք նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ փորձաքննության եզրակացություն, երբ նա բժշկական փորձաքննության է ենթարկվել և եզրակացության մեջ արձանագրվել է հետևյալը. որ երբ դեպքից հետո Վարդան Պետրոսյանին բերել են բժշկական կենտրոն և նա հետազոտվել է, հիվանդության պատմություն է կոչվում չէ՞, դրա մեջ գրի է առել հետևյալը, որ նա գտնվել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում և որ վրայից խմիչքի հոտ է գալիս: Եվ այդ գրությունը փորձագետը արձանագրել է: Հիմա, թե ի՞նչ մեթոդով են ստուգել չեմ կարող ասել:

- Բայց չէ՞ որ այդ պրիմիտիվ՝ փչելու սարքով Ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ տասնյակ մարդկանց է սթափությունն է որոշել: Այսինքն՝ Դուք կասկածի տա՞կ եք դնում այդ սարքի/ մեթոդի ճշգրտությունը:

- Այո՛, այդ գրությանը ծանոթանալուց հետո կասկածի տակ եմ դնում, ինչո՞ւ չէ:

- Իսկ երկու մեքենաների բախման պահին Վարդան Պետրոսյանի մեքենայի արագության մասին եզրակացություն կա՞ և ի՞նչ կասեք այդ մասին: Ի՞նչ արագությամբ է նա ընթացել:

- Դա ստույգ չի որոշվել, նախաքննական մարմնի կողմից տրված ելակետային տվյալներից որոշվել է, որ եթե մեքենան կանգնած է, ստատիկ վիճակում է, ապա արագությունը կլիներ 70 և ավելի: Եթե ընթացքի ժամանակ է եղել բախումը, ապա ավելի քիչ: Բայց դա որոշիչ չէ: Ես արդեն ուսումնասիրել եմ մեքենաների վնասվածքները և թե ինչպե՞ս է Վարդան Պետրոսյանի մեքենան ուղղակի մխրճվել «Նիվայի» մեջ, ես արդեն հասկանում եմ, թե ինչ արագություն է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել