Tert.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, հույս հայտնեց, թե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսումը, թե Հայաստանի տնտեսական աճն այս տարի 2,5% կլինի, այդպես էլ կանխատեսում կմնա։

«Միայն նշեմ, որ անցյալ տարի նույն եվրոպական բանկը ավելի ցածր աճի տեմպ էր կանխատեսել Հայաստանում ոչ ավելի քան 5%, բայց մենք ունեցանք 7%: Այս տարի մեր կանխատեսումները 4.1%-ի շրջանակներում են, սպասենք, դեռ երկու ամիս կա, բայց ես հույս ունեմ, որ 2.5% չի լինի, կլինի ավելի բարձր»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, թե նախագահի պահանջած 7% տնտեսական աճն ի վերջո չի իրականացվում, ի՞նչ պատասխան է տալու նախագահին Կառավարությունը, Դավիթ Սարգսյանը պատասխանեց՝ ասելով, որ 7% տնտեսական աճի թիրախը քաղաքական թիրախ է:

«Բոլորդ հիշում եք, որ օրինակ՝ անցյալ տարի տնտեսական աճը, որը պետական բյուջեի մասին օրենքում էր գրված 4.2% էր, կազմեց 7%, այս տարվա համար 6.2% է, այսինքն` ընդհանուր առմամբ 7%-ը քաղաքական թիրախն է, ինչը նշանակում է, որ Կառավարությունը պետք է անի առավելագույնը այդ թիրախին հասնելու համար: Եթե 7% տնտեսական աճը չի ապահովվում, քննարկման ենթակա է, արդյոք Կառավարությունն արե՞լ է ամեն հնարավորը այդ թիրախին հասնելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել