Armversion.am-ը գրում է.
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում թատերագետ-հրապարակախոս Լևոն Մութաֆյանն, անդրադառնալով իր և Հակոբ աբեղա Գրիգորյանի շուրջ ստեղծված աղմուկին, նշեց թե այս ամենը սկսվել է, երբ Հայր Հակոբն իրեն մեղադրել է հայոց բանակի նկատմամբ թշնամանք հրահրելու մեջ:
Ի դեպ, այսօր ասուլիս է հրավիրել նաև Հայր Հակոբը և պարզաբանել.«Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդպիսի թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Դրանից հետո Մութաֆյանը սկսեց իմ դեմ հանդես գալ և ինձ մեղադրել մի բանի մեջ, որը եկեղացական համբավի մեջ համարվում է չարյաց գագաթ՝ առանց հիմնավոր փաստերի: Ինքը ուղղակի վրեժ է լուծում իմ հրապարակման պատճառով: Գուցե, ինքն էլ ինչ-որ մեկի կողմից է օգտագործվում»:
Հոգևորականն ասել է, որ հանդես է եկել իր աշխարիկ անունով՝ Արման Գրիգորյան:
Թատեագետը պնդում է, թե կայքերից մեկն իր դեմ 4-5 հոդված է տպագրել՝ ԱրմՀակ անունով, ըստ նրա, այդ մարդը նույն Հայր Հակոբն է. «Հետո, էս ԱրմՀակը ֆեյսբուքյան ընկերության առաջարկ արեց, ընդունեցի, հետո էլի մարդիկ տվեցին: Նրանցից մեկը՝ Արսեն Լևոնյան անունով, ներկայացավ որպես լրագրող Կալինիգրադից և ինձ գրեց, թե կարող է նյութեր տրամադրել կաթողիկոսի մասին: Շատերը կարծում են, թե ես եկեղեցու դեմ եմ գրում, այդպիսի բան չկա, ես եկեղեցու սպասավորների դեմ եմ գրում: Հենց կաթողիկոսի դեմ էլ եմ գրել: Լևոնյանը նշում էր նաև, թե իմ բարեկամ, Պոլսո պատրաիարք Մութաֆյանի դեմ մահափորձը նույնպես վեհափառն է կազմակերպել, սակայն ես չեմ ուզում հավատալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ