
102-ամյա Հան Յուանին, ով ապրում է Չինաստանի հյուսիսային Շանսի շրջանում, համարվում է «լոտոսի ոտքերով» վերջին կինը:

Լոտոսի ոտքեր

Հազարամյակի ընթացքում Չինաստանում փոքրիկ ոտքերը համարվում էին կնոջ գրավչության գլխավոր արժանիքը: 6-7 տարեկանից սկսած աղջիկների ոտքերը սկսում էին կապել:
Բոլոր մատները, բացի բթամատից, պինդ կապվում էին ոտքին, իսկ հետո ոտնաթաթը երկայնքով էին փաթաթում, որպեսզի այն կորանա: Պարբերաբար փոխում էին կոշիկները և ամեն անգամ ավելի փոքրն էին ընտրում: Երեխաների համար դա իրական տանջանք էր: Ոտքերն ուռչում էին, արյունահոսում, փտախտ էր սկսվում, ոսկորները կոտրվում էին:

2-3 տարուց, եթե աղջիկը ողջ էր մնում, ոտքերը «պատրաստ» էին լինում: Ոտնաթաթի երկարությունը 7-10 սմ էր: Երիտասարդ չինուհին կարող էր առանց որևէ մեկի օգնության հանգիստ քայլել: Այդ ողջ ընթացքում ոտքն այնպես էր ձևափոխվում, որ նույնիսկ ոտքի էլ նման չէր լինում:
Անօգնականությունը վկայում էր բարձրատոհմիկ ծագման մասին: Դա նշանակում էր, որ աղջիկը չի աշխատել և նույնիսկ քայլելու կարիք չի ունեցել: Մյուս կողմից վնասված ոտքերն օգնում էին կառավարել աղջկան, հետևել նրա բարոյականությանը և երաշխավորել, որ նա ուրիշի հետ չի գնա հանդիպման:

Կանանց փոքրիկ ոտնաթաթերը համեմատում էին լոտոսի կամ շուշանի ծաղկի հետ, իսկ այդ ողջ պրոցեդուրան կոչվում էր «Ոսկե լոտոսներ»: Այդ պատճառով Չինաստանում սիրով զբաղվելն անվանում էին «զբոսանք լոտոսների միջով»:
Չինաստանի տարբեր մասերում ոտքի փաթաթման տարբեր ձևեր էին կիրառվում: Որոշ շրջաններում ավելի գնահատվում էին նեղ ոտնաթաթերը, ուրիշ տեղ ավելի կարճերը:

Որքան փոքր էր աղջկա ոտքն, այնքան ավելի էր բարձրանում նրա «շուկայական արժեքը», այսինքն հաջող ամուսնանալու հնարավորությունները: Համարվում էր, որ հասարակ ոտքեր ունեցող կանայք զրկված են տղամարդկանց հետ գլխավոր տարբերությունից:
Չինուհիները նույնիսկ անկողնում չէին հանում իրենց կոշիկները:
Ոտքերը առանձին էին լվանում և ոչ մի դեպքում տղամարդկանց ներկայությամդ չէին անում: Բացի տգեղ տեսքից, նրանք նաև սարսափելի հոտ ունեին: Լվանալուց հետո նրանց վրա օծանելիք էին ցանում և հետո կրկին կապում:

Ոտքերի փաթաթումը լուրջ առողջական խնդիրների էր հանգեցնում: Ոտնաթաթերում խախտվում էր արյան շրջանառությունը, ինչը գանգրենա էր առաջացնում: Եղունգները մտնում էին մաշկի մեջ, ոտքերից սարսափելի հոտ էր գալիս: Բացի այդ, եթե վնասված ոտքերով կինը նաև նստակյաց կենսակերպ էր վարում, խնդիրներն ավելի էին բարդանում:
Այդպիսի ավանդույթն առաջացել էր Տան տոհմի ժամանակ ІХ դարում և գոյություն էր ունեցել մինչև ХХ-րդ դարի կեսերը: Եթե հին ժամանակներում ոտքերը փաթաթում էին միայն բարձրատոհմիկ աղջիկները, ապա հետագայում դա տարածվեց նաև հասարակ մարդկանց շրջանակներում:



