Ծանոթացեք, ժողովուրդ ջան, այս պատկառելի պարոնը Ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյանն է, ում դստրիկը երեկ հայտնվել էր ՃՏՊ-ի մեջ ու իրեն այնքան հանդուգն ու սանձարձակ էր պահել, որ ի վերջո բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Հիմա դեպք ա, եղել ա, կարելի էր մոռանալ դրա մասին, բայց էդ աղջնակի խելոք հայրիկը մի նենց տարբերակով է պատմել եղածը, որ կարդալիս մոտս տպավորություն էր, թե Comedy Club-ի Ռաֆիկն եմ նայում, որտեղ, եթե հիշում եք, բարձրատիճան հյուսիսկովկասցի ոստիկանը որդու կատարած հանցանքների իր տարբերակն է մատուցում և վերջում եզրահանոււգում, որ հասարակությանը պետք է մեկուսացնել Ռաֆիկից, իսկ Ռաֆիկին հատկացնել 16 միլիարդ ու ուղարկել Մոնտե-Կառլո՝ հարկադիր ռեաբիլիտացիա անցնելու:
Հիմա էս Հովհաննես Հունանյանինն ա: Ըստ էս խելոքի` իր աղջիկը երեկոյան ժամը 20:00-ին գնացել էր եկեղեցի մոմ վառեր... մենակ Աստվածն ու Հունանյանը գիտեն, երեկոյան 8-ին ո՞ր եկեղեցում էր կարողանալու մոմ վառել, բայց ենթադրում եմ, որ էս մի հեքիաթը հատուկ Վլադիմիր Գասպարյանին հաճոյանալու համար էր: Հետո դուրս է գալիս եկեղեցուց և իր մեքենայով մեղմիկ հարվածում է մեկ այլ մեքենայի, որից դուրս են գալիս անդաստիարակ տղաներ ու սկսում են անպատվել աղջկան, բայց աղջիկը հեզաբարո տանում է այդ լուտանքների տարափը ու ոչինչ չի պատասխանում, մինչև ոստիկանությունը գալիս ա: Ուրիշ բան չի եղել, մեքենաներն էլ չեն վնասվել, էդ տղերքն էլ դեռ իրանց հալը կտեսնեն:
Մինչդեռ, Շամշյանը հայտնել ա, որ էդ աղջնակը՝ 35-ամյա Աստղիկ Հունանյանը, հերիք չի տենց հեզիկը չի եղել, դեռ մի բան էլ մի 20 րոպե հայհոյել ու սպառնացել է ինչպես մյուս մեքենայի վարորդներին, այնպես էլ դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու հասել է նրան, որ իրեն տեղափոխել են քաղմաս՝ սթափության աստիճանը պարզելու համար:
Այ սենց Ռաֆիկուհիներ ունենք ու Ռաֆիկուհիների պապաներ... Ու մարդու տղուն գեներալ լեյտենանտի են հասցրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1456812137878575&set=a.1433831333509989.1073741827.100006494088295&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել