Սույն թվականի սեպտեմբերի 9-ին դժբախտ դեպք տեղի ունեցավ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում: Ժամը 17:30-ի սահմաններում հաշված րոպեների ընթաքում այրվեց Ատոմ Սիմոնյանի բնակարանը, որի մասին գրեցին բազմաթիվ լրատվականներ: հղում 1, հղում 2
Բնակարանից միայն կարողացան փրկել երեք երեխաներին և Ատոմի երկրորդ կարգի հաշմանդամ մորը՝ 63-ամյա Սեդա Սիմոնյանին, իսկ թե ինչ մնաց բնակարանից, կարող եք տեսնել լուսանկարներում:
Հիմա նրանք ապրում են իրենց բարեկամի տանը, ով Ռուսաստանում է և շուտով պետք ընտանիքով հետ վերադառնա Հայաստան, հետևաբար ընտանիքը հայտնվելու է փողոցում:
Ատոմի մայրը, տիկին Սեդան, նոր է ողնաշարարի վիրահատություն տարել, խնամքի ու բուժման կարիք ունի, սակայն ցանկությունը մեկն է՝ իրենց տունը կանգուն տեսնել, նույն բանն է երազում նաև տան ամենափոքր անդամը՝ հինգամյա Զավենը, ով տունն այվելու ամբողջ գիշեր լաց է եղել:
Ատոմը և իր կինը մշտական աշխատանք չունեն և տունը վերակառուցելու գործում ակընկալում են բարի մարդկանց միջամտությանը և օգնությանը: Նա նաև դիմել է բանկերի երկարաժամկետ վարկ վերցնելու խնդրանքով, սակայն մերժել են, նշելով, որ վարկը երիտասարդների համար է. հիշեցնենք, որ Ատոմը Սիմոնյանը 33 տարեկան է:
ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԱՅՍ ԴԺԲԱԽՏ ՄԱՐԴԿԱՆՑ, ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ
Ձեր օգնությունը կարող եք ուղարկել սույն հաշվեհամարներով՝
ԿՈՆՎԵՐՍ բանկ հ/հ 1930044804170100
ՅՈՒՆԻԲԱՆԿ հ/հ 9051410200786283/ 24100234040400
Հարցերի և և այլ տեղեկատվության համար դիմեք ինձ +374 77 818 743 հեռախոսահամարով կամ անհատական նամակով:
Հարգանքներով Սմբատ սարկավագ

Ընտանիքում երեք երեխա ու երկրորդ կարգի հաշմանդամ տատիկ կա:
Եթե առաջարկություններ ու խելացի մտքեր ունեք, խնդրում եմ ասեք:
Օրինակ` ոնց երկարաժամկետ վարկ վերցնել: 
Ով կարող է տան տղամարդուն օգնել աշխատանքի պահով դրսում, որ կարողանա գումար վաստակի....Գուցե որևէ մեկը օգնի` ժամանակավոր տնակ ճարենք կամ գնենք էժան:
ԿԱՄ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՕԳՏԱԿԱՐ ՄՏՔԵՐ ՈՒՆԵՔ:
Խնդրում եմ անտարբեր չմնաք:
Դեմը ձմեռ է:
Մեկ էլ էսպիսի դեպքերում պետությունը ինչ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ունի:
Որ խելք խելքի տանք, գուցե մի բան ստացվի՞...





Խնդրում եմ տարածեք, ամեն անգամ մի անսպասելի լույս բացում ա տերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել