5  Լեյմա Գբովի

leymah-gbowee-Beast

Լեյմա Գբովին Լիբերիայի այլ կանանց հետ խաղաղ շարժում է հիմնում, որին հաջողվում է վերջ դնել քաղաքացիական պատերազմին, որը ընթանալով 14 տարի 250.000 մարդու մահվան պատճառ էր դարձել: Նախագահ Չարլզ Թեյլորը իշխանության էր եկել արյունալի հեղափոխությունից հետո, որը տեղի էր ունեցել 1980-1995թթ.: Ընտրվելուց կարճ ժամանակ անց Թեյլորը սկսում է աջակցել էթնիկ բնույթի սպանությունների իրականացմանը ու ներգրավվում սեփականությունների յուրացումների ու փողերի լվացման մեջ: Այս ամենը հանգեցնում է կոնֆլիկտի վերստին բռնկվելուն, ու 1999թ.-ին Լիբերիայում սկսվում է երկրորդ քաղաքացիական պատերազմը, որը առանձնանում էր իր դաժանությամբ:

1972թ.-ին Կենտրոնական Լիբերիայում ծնված Լեյման արագ ներգրավվում է ընթացող պայքարի մեջ, որն իրականում Լիբերիան մասնատում ու կործանում էր: Լեյման որպես խորհրդատու ուսուցանում ու մարզում էր աղջիկներին ու կանանց, ովքեր բռնաբարվել էին ոստիկանության կողմից, ինչպես նաև աշխատում էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: 2002թ.-ին Լեյման կազմակերպում է Լիբերիայի խաղաղության կանանց զանգվածային շարժումը: Նրանք հասարակության մեջ աղոթելու, երգելու ու խաղաղություն պահանջելու համար սոցիալական տարբեր խավերի կանանց էին հավաքագրում: Մայրաքաղաքում ցույցեր անցկացնելով ու Չարլզ Թեյլորից պահանջելով կոնֆլիկտին վերջ դնել` կանայք վտանգում էին իրենց կյանքը: 

Ի վերջո, կանանց շարժման ճնշումներից ու միջազգային քննադատության հետևանքով` Լիբերիայի դաժան նախագահը սկսեց լսել նրանց ու մեկնեց Գանա խաղաղ բանակցություններ անցկացնելու համար: Կանայք նրա հետևից Գանա մեկնեցին` իրենց ջանքերն այնտեղ շարունակելու: Ի վերջո, կոնֆլիկտին վերջ դրվեց 2003թ.-ին, ու, Թեյլորին իշխանությունից զրկելով, նրան բանտարկեցին մարդկության դեմ հանցանքների համար: 2005թ.-ին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Էլեն Ջոնսոն Սիրլիֆը, ով դառձավ աֆրիկական պետության առաջին կին նախագահը:
2011թ.-ին Լեյմա Գբոուին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի:

 4  Կոմսուհի Էմիլիա Փլեյթեր

Emila_Plater_conducting_Polish_scythemen_in_1831

Կոմսուհի Էմիլիա Փլեյթերը ծնվել է Լեհաստանում ու մեծացել է` ատելով Ռուսաստանը, որը այդ ժամանակ` 19-րդ դարում, ճնշում էր Լեհաստանը, լեհական մշակույթը, սովորությունները: Էմիլիան ծնվել էր 1806թ.-ի նոյեմբերի 13-ին: Դեռ երեխա ժամանակ նրա ծնողները բաժանվում են, ու նա գրեթե չի շփվում հոր` կոմսի հետ:
Զարմիկները նրան մարտարվեստ էին սովորեցրել: Երբ 1831թ.-ին Վիլնյուս հասան Վարշավայի 1830թ.-ի փետրվարի խռովությունների մասին լուրերը, հայրենասեր լեհերը սկսեցին իրենց սեփական հեղափոխությունը ծրագրել`սեռի  պատճառով Էմիլիային թույլ չտալով  մասնակցել իրենց հավաքներին:

Փլեյթը իր մազերը կտրում է, համազգեստ է պատրաստում այնպես, որ կարողանա միանալ հեղափոխությանը: Իր ծախսերով նա 500 լեհ մարտիկներ է հավաքում: 1831թ.-ի մարտի 30-ին նրա բանակը ճակատամարտում է ռուսական հեծելազորի հետ: Ավելի ուշ` ապրիլի 2-ին, նա ստիպում է հակառակորդին ընկրկել:
Էմիլիան իր զորքով վերցրեց Ջեզիորոսի քաղաքը: Հետագայում նա իր զինվորների հետ միացել է Կարոլ Զալուսկիի զորքին, կռվել Կոնստանտին Պարցևսկու զորքերի հետ միասին ու բազմաթիվ հաղթանակներ տարել: 1831թ.-ի դեկտեմբերի 23-ի ռմբակոծության ժամանակ հեղափոխական կոմսուհին զոհվում է:

 3   Մարունների Նանին (դայակ)

Picture-012-Small1

Ջամայկայի 500 դոլլարանոց թղթադրամի վրա պատկերված կինը Նանին է` բրիտանացիների դեմ դուրս եկած ստրուկների խմբի առաջնորդը: Նանի թագուհին ծնվել է 1680-ականներին ստրկության մեջ` ժամանակակից Գանայի տարածքում: Ասում էին, թե Նանին աֆրիկյան թագավորական արյուն ունի: Նրան հաջողվում է փախչել Ջամայկայում բրիտանական գաղութից ու ստրուկների մի խմբի առաջնորդել կղզում գտնվող լեռներ: Նա մոտավորապես 1723թ.-ին հիմնում է Նանի քաղաքը, որը դառնում է փախուստի դիմած ստրուկների ամենամեծ համայնքը: Շուտով նախկին ստրուկների համայնքը գնալով աճում է ու նրանք իրենց սկսում են Մարուններ կոչել: Նանին ստրուկներին ազատելու համար կարողանում էր ագարակներում ընդվզումներ կազմակերպել:

Նրա կազմակերպած ընդվզումներն արագ գրավում են բրիտանացիների ուշադրությունը: Բրիտանացիներն իրենց հերթին տարբեր արշավներ են կազմակերպում` ընդդեմ հեղափոխական Մարունների, իսկ Նանին իր զորքով պարտիզանական պաշտպանողական ռազմական գործողություն է սկսում:
1730-1734թթ.ին Նանիի քաղաքը բազմաթիվ հարձակումների է ենթարկվել բրիտանացիների կողմից: 1734թ.-ին տեղի ունեցած հարձակումներից մեկի ժամանակ բրիտանացիներին հաջողվել է գրավել Մարունների բնակավայրը, որի ժամանակ Նանին ու ողջ մնացած Մարունները փախչում են բնակավայրից ու գաղտնի վայրում նոր ճամբար հիմնում: Որոշ պատմաբանններ նույնիսկ նշում են, որ Նանին կարողանում էր ձեռքով բռնել դեպի իրեն արձակված փամփուշտները: Չնայած Նանին ու նրան հետևող ապստամբ ստրուկները զրկանքներ էին կրում հարձակումների ու սովի պատճառով, այնուամենայնիվ նրանք շարունակում էին միավորված ու հավատարիմ կռվել Նանիի առաջնորդությամբ: 1739-40թթ.-ին բրիտանացիները խաղաղության պայմանագիր են կնքում Մարունների հետ նրանց 2կմհողատարածք տրամադրելով, որը նրանք կարող էին իրենց սեփականությունը համարել: Նանին Ջամայկայի ազգային հերոսն է, ով պահպանել է երկրի մշակույթն ու անկախություն բերել մարդկանց: Նա նաև ստրկության դեմ պայքարի խորհրդանիշ է համարվում:

 2  Թոյպուրինա

Mission_San_Gabriel_4-15-05_6611

Թոյպուրինան բնիկ ամերիկացի բժշկությակբ զբաղվող կին էր, ով ընդդիմաննում էր իսպանացիներ նրաց ցեղախմբին պատկանող հողատարծքները գաղութացնելու դեմ: 1771թ.-ին, երբ իսպանացիներն առաջին անգամ ոտք դրեցին նրանց հողատարածքներ, Թոյպուրինան դեռ 10 տարեկան էր ու ականատես էր լինում, թե ինչպես է իսպանացիների ձեռքին տառապում իր ցեղախմբի ժողովուրդը: Մի անգամ, երբ գաղութականները ցանկանում էին հնդկացիների հողերում Սան Գաբրիել Արխանգել կամ Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցի կառուցել, եկեղեցու զինվորները բռնաբարում են տեղացի առաջնորդի կնոջը: Առաջնորդը փորձում է ընդդիմանալ, սակայն նրան սպանում են ու ցցի հանում, որպեսզի օրինակ ծառայի բոլոր նրանց համար, ովքեր կհանդգնեին հակառակվել ու ըմբոստանալ: Արդեն եկեղեցու կառուցման ավարտին Թոյպուրինան ականատես էր եղել, թե ինչպես են շուրջ 1000 բնիկ ամերիկացիներ խաբվել ու անցել իսպանացիների կողմը: Այս բնիկներն, ովքեր կրոնափոխ էին լինում ու անցնում իսպանացիների կողմը` հիմնականում օգտագործվում էին իսպանացիների կողմից ծանր աշխատանք կատարելով: 

Թոյպուրինան մեծանալով դարձավ բժշկությամբ զբաղվող ազդեցիկ կին-շաման: 1785թ.-ին եկեղեցու անդամներից մեկը` Նիկոլաս Խոսեն, կապվում է Թոյպուրինայի հետ: Խոսեին զայրացրել էր այն փաստը, որ միսիոներականները արգելել էին բնիկներին ազգային պարերը պարել: Նրանք երկուսով որոշում են ապստամբել իսպանացիների դեմ: Նրանց են միանում Թոյպուրինայի եղբայրը, Կիժ ցեղի առաջնորդը ու ութ գյուղերի մարտիկներ, ում Թոյպուրինան համոզել էր միանալ իրենց զորքին: Իսպանացիներին հեշտությամբ պարտության մտնելու համար Թոյպուրինան նույնիսկ փորձեց կախարդությամբ սպանել իսպանական եկեղեցու առաջնորդներին: Բնիկ ամերիկացիների մի խումբ մթության մեջ թափանցեց եկեղեցու տարածք ու մտավ վանականների սենյակներ. երկու մարմիններ պառկած էին գետնին. թվում էր, թե կախարդանքը գործել էր, սակայն հանկարծակի մարմինները վեր են կենում ու օգնության աղաղակում, որից հետո հնդկացիներն արագ շրջապատվում են իսպանացի զինվորների կողմից: 

Ինչպես պարզվում է, կախարդանքն այնքան էլ լավ զենքի միջոց չէր: Երբ երկու ամիս անց ապստամբության առաջնորդներին դատապարտելու ժամանակ նրանք ասում են, թե նրանք Թոյպուրինայի զոհերն են և, որ վերջինս կախարդել է նրանց  ու ստիպել իր ցանկությունները կատարել: Թոփուրինային արտաքսում են իսպանական եկեղեցի ու ստիպում բատիստական հավատք ընդունել: Հենց այդտեղ էլ նա անց է կացնում իր կյանքի մնացած տարիները:

 1  Մարգարիտա Ների

Boxeo2

Մեքսիկական հեղափոխությունը սկսվել է 1910թ.-ի նոյեմբերի 20-ին ու ընթացել մինչև 1920-ականներ: Հեղափոխականները ցանկանում էին իշխանությունից զրկել Պորֆիրիո Դիազ Մորիին ու սահմանադրություն ստեղծել, ինչը կերաշխավորեր արդար կյանք ու հավասար իրավունքներ կտար ցածր խավի քաղաքացիներին: Կոնֆլիկտը բավականին արյունալի էր: Դրա արդյունքում 900.000 մարդու կյանք խլվեց: Այսպիսի մեծ կորուստները ենթադրում էին, որ երկու կողմերն էլ պատրաստ էին կանանց ու երեխաներին ներգրավել պայքարին:
ԱՄՆ պաշտոնյաների կողմից ուսումնասիրած 5369 հոգուց բաղկացած հեղափոխականների բանակում 1256 կին ու 554 երեխա է հայտնաբերվել: Մինչ երեխաները հեղափոխականներին օգնում էին  ու ուտելիք հայթայթելով և պատրաստելովզինված կանայք տղամարդկանց հետ միասին պայքարում էին մարտերում: Չնայած այն փաստի, որ կանայք սեռական խտրականության էին ենթարկվում, այնուամենայնիվ, նրանք պատրաստ էին պայքարելու մինչև վերջ, մինչև որ Մորիին զրկեն իշխանությունից: Հեղափոխական կին զինվորներին «սոլդադերաներ» էին կոչում: Այդ սոլդադերաներից ամենահայտնին թերևս Մարգարիտա Ներին էր, ով ոչ միայն կռվում էր, այլև որպես հրամանատար ծառայում: 1910թ.-ին նա շուրջ 1000 հոգանոց հեղափոխականների խումբ էր առաջնորդում, որը, անցնելով Տաբասկո ու Չիապաս բնակավայրերով,  կողոպտում, այրում ու սպանում էր մարդկանց: Ներին այնքան արդյունավետ էր հակահեղափոխականների կոտորածները կազմակերպելու գործում, որ Գերերոյի կառավարիչը իմանալով Ներիի` բնակավայր այցի մասին, փախչում է այդտեղից: 

Այն, թե Ներին Ֆրանցիսկո Մադերոյի առաջնորդությամբ էր պայքարում, թե իր առանձին անկախ ստորաբաժանումն էր առաջնորդում, դեռևս պարզ չէ: Այնուամենայնիվ, հայտնի է այն, որ նա իր զորքով մեծ սպառնալիք էր կառավարության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել