Footballcity.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Դինամոյի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել, որի թեման եղել է իր ազգությունը և հավաքականի ընտրության որոշումը: Այն թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
- Ուրա՞խ եք, որ հանդես եք գալիս հենց Հայաստանի ազգային հավաքականում:
- Իսկ ինչպե՞ս եք դուք կարծում, եթե ես Հայաստանի հավաքականում հանդես եմ գալիս արդեն 18 տարի: Իհարկե ցավալի է, որ այսքան ժամանակ չենք խաղացել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում՝ մասնակցելով միայն ընտրական մրցաշարերին: Սակայն ժամանակի ընթացքում մեր թիմը ավելի է հզորանում և հավաքականում հայտնվում են շատ երիտասարդ աստղեր: Դարպասից դիտել, թե ինչպես են խաղում Մխիթարյանն ու Մովսիսյանը, իսկապես հրաշալի է: Կարծում եմ, որ մեր հավաքականը ի զորու է Եվրո-2014 ուղեգիր նվաճել: Եվ ամենակարևորը, ոչինչ չի փոխարինի հայ երկրպագուի ջերմությանն ու նվիրվածությանը:
- Երբեք չե՞ք փոշմանել, որ ընտրել եք հենց Հայաստանը, սակայն կարող էիք հանդես գալ ինչպես Ռուսաստանի, այպես էլ Ուկրաինայի ընտրանիների կազմում:
- Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, որը հիմա գոյություն չունի, իսկ հայրեինքս հենց Հայաստանն է: Եվ շատ բնական է, որ ես պաշտպանում եմ հենց նրանց գույները: Հատկապես, երբ իմ համար դեբյուտային 1996թ.-ից ես լայն ժողովրդականություն չեմ վայելել: Իմ ծնողները խոսում են ռուսերեն՝ ուկրաինական ակցենտով, իսկ հայերենի հետ կապված նրանք բարդություններ ունեն: Իսկ ես հայերեն սովորեցի շատ արագ: Հավաքականում խաղերի ժամանակ լեզվի հետ կապված խնդիրներ չեմ ունենում: Իսկ ինչ մնում է Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականներին, ես նրանց միշտ էլ երկրպագում եմ խաղերի ժամանակ:
- Իսկ եթե դուք առաջարկություն ստանայիք փոխել հավաքականը՝ ակումբային կարիերայի գագաթնակետի ժամանակ, ինչպե՞ս կվարվեիք:
- 1994թ.-ից հանդես եմ եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այդ տարիներին Զենիթի հիմնական դարպասապահն էի: Ռուսաստանի ընտրանին էլ փորձում էր ինձ հրավիրել ազգային հավաքական, սակայն այդ որոշումը պետք է հաստատեին ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն, իսկ դա տարիներ կտևեր: Իսկ ինչո՞ւ, եթե ընտրությւոնս արդեն կատարել էի:
- Իսկ Ձեր սլավոնական ծագման համար խնդիրներ չե՞ն առաջանում հայ ֆուտբոլիստների հետ շփման ժամանակ:
- Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Չեմ ասի, թե 100%-ով հայ եմ, սակայն իմ մտածելակերպը կովկասյանի հետ համընկնում է:
- Իսկ փոքր հասակում չե՞ք երազել արդյոք հանդես գալ ԽՍՀՄ հավաքականի կազմում:
- Իմ ցանկությունները եղել են շատ ավելի համեստ: Մտածում էի, որ խորհրդային միության առաջնությունում մրցակցության մեջ հայտնվելն արդեն իսկ երջանկությւոն է: Այլ բանի մասին փոքր հասակում չեմ երազել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ