1. Կնոջ համար կարևոր է արտահայտվելը: Այնպես որ աշխատեք ունկնդրել զրուցակից կնոջը՝ հնարավորինս չընդմիջելով նրան: 

2. Աշխատե՛ք հասկանալ նրան` ելնելով հանգամանքից, որ կանայք հաճախ սկսում են խոսել երկրորդական խնդիրներից, իսկ գլխավորը կարող են ասել խոսակցության մեջտեղում կամ վերջում: 

3. Աշխատե՛ք թույլ չտալ անգամ ամենափոքր անհարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ: Կանայք հիվանդագին են ընդունում անգամ այնպիսի «մանրուքներ», ինչպես նրան չբարևելը կամ նստել չառաջարկելը: 

4. Կոպտությունը, հայհոյանքը կնոջ ներկայությամբ, եթե անգամ դրանք ուղղված են ուրիշին, կարող են խիստ վիրավորել նրան: 

5. Կինը վիրավորվում է, երբ տղամարդն իր ներկայությամբ վատ է արտահայտվում այլ կնոջ հասցեին, անգամ եթե նա բացակայում է: 

6. Կինը վիրավորվում է, երբ տղամարդն իր ներկայությամբ հիանում է ուրիշ կնոջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել