Այս իրերը երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից:
Բերետ
Ցանկացած տարիքի կին կարող է բերետ կրել: Այն կրել և կրում են բոլորը` ֆրանսիացի ուսանողուհիներից մինչև տարեց կանայք: Ինչ-որ մեկն այն մի փոքր կողքի գցած է կրում, ինչ-որ մեկն էլ սիրում է այն հակառակ կողմով կրել: Նախկինում բերետը զինվորական համազգեստի անբաժան մասն էր. ժամանակակից աղջիկները նույնքան հաջողությամբ այն կրում են առօրյա կյանքում:
Նեղ տաբատ
Եվս մեկ իր, որ պետք է լինի ցանկացած աղջկա զգեստապահարանում: Այն կարելի է համադրել ամեն ինչի հետ` ստեղծելով ինչպես գրասենյակային տարբերակներ, այնպես էլ երեկոյան:
Մարգարտե շղթա
Պարտադիր չի «Մեծն Գեթսբի» ֆիլմի Դեյզիի պես պատվել մարգարտե շղթաներով. մեկ շարք մարգարիտը լրիվ հերիք է ցանկացած զգեստին էլեգանտ ռետրոշիկ հաղորդելու համար:
Փոքրիկ սև զգեստ
Սա Կոկո Շանելի կտակն է ամբողջ աշխարհին: Փոքրիկ սև զգեստը հանճարեղ է իր պարզության մեջ և տեղին` ցանկացած իրավիճակի համար:
Կաշվե բաճկոն
Այն վաղուց դադարել է լինել միայն բայքերների և մետալիստների զգեստապահարանի մասնիկը: Այժմ կաշվե բաճկոն կարող են կրել նաև ամենահամեստ լեդիները:
Բեժ գույնի կոշիկներ
Այս կոշիկները մրցակից չունեն: Դրանք տեսողականորեն երկարացնում են ոտքը, իսկ դրանց հետ համադրությունների քանակն անսահման է:
Մատիտ-կիսաշրջազգեստ
Սա գրասենյակային հագուստի լավագույն տարբերակն է: Իսկ եթե ինչ-որ էքստրեմալ և սուր բան եք ուզում, գնեք կաշվե մոդել: Նման կիսաշրջազգեստը կարելի է կրել միայն բարձրակրունկ կոշիկներով:
Ընդարձակ սվիտեր
Այս իրը կարելի է կրել լեգինսների հետ և չմտածել, թե ինչպիսի տեսք ունեք, քանի որ ոճային տեսքն արդեն իսկ ապահովված կլինի: