ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին դիմում-պահանջ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և ընտրողներս, դիմում ենք Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ նոյեմբերի 14-ին կայանալիք և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը նվիրված` ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով։ Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը և կատարել իր ընտրողների պատգամը։ Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի` «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ, կատարել ձեր՝ պատգամավորի և քաղաքացու պարտքը։
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնող խումբ



