Այ մարդ, երեկ գրել էի ՀՀԿ-ական պատգամավորների տխմար հայտարարությունների մասին, բայց այսօր էլ էստաֆֆետը աչքիս ստանձնել են ԲՀԿ-ականները: Լավ, մարդ ինչքան տկարամիտ պետք է լինի, որ անդրադառնալով Լֆիկի կազմակերպած կլոունադային Փակ Շուկայի դիմաց և մասնավորապես դրա այն դրվագին, երբ լֆիկականները ավանականեր էին բերել ու կամիր շորեր հագցրել, հայտարարի.

«Չի կարելի այդ սուրբ կենդանուն իջեցնել ակցիայի մասնակիցների մակարդակին: Կլինեն դեղիններ, թե կարմիրներ, թող իրենց միջից ընտրեն անասունների ու հանեն իրար դեմ: Դա թատրոն է պարզապես: Թող էդ սուրբ, խելոք ու աշխատասեր կենդանու խաթրին չկպնեն: Իրենց մեջ չկա՞ն անասուններ, թող ընտրեն, եթե մարդ լինեին, չէին բերի կենդանուն ու կանգնեցնի էնտեղ»:

Դե արի ու այս մարդուն բացատրի, որ իրա երեսից հասրակության մի մասը հիմարաբար սկսելու է ծաղրել խեղճուկրակ ապարանցիներին: Լյովա ջա՛ն, էշը ու առհասարակ կենդանին չի կարող սուրբ լինել ու պետք չի ավանակների համար այնպես վիրավորվել, որ ծանր տեղդ թեթևացրած, այս կամ այն կողմից սկսես անասուն կոչել, ինչ է թե էշի հասցեին վատ բան են ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել