Կ. Աճեմյան. «Ժառանգության» նախաձեռնությունը վտանգավոր հետևանքներ կունենաPanorama.am-ը գրում է.

««Ժառանգություն» կուսակցությունն այս նախագծի առաջ քաշմամբ փորձում է փրկել սեփական վարկանիշը: ՀՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում հստակ է, որը բազմիցս արտահայտվել է՝ այս պահին պաշտոնապես Արցախի ճանաչումը նպատակահարմար չէ և չի բխում գործընթացը խաղաղ հանգուցալուծման տանելու սկզբունքներից»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ-ի օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի շուրջ ընթացող քննարկումները, ի՞նչ խնդիր կլուծվի այդ նախագծի ընդունմամբ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքերով, «Ժառանգության» նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմի բացահայտ դրսևորում, որը պարբերաբար արտահայտվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել