Footsport.am-ը գրում է.
ՀՀ բարձարգույն խմբի առաջնության 12-րդ մրցափուլում հերթական անակնկալը մատուցեց Մարտունու «Ալաշկերտը», որը նորանշանակ գլխավոր մարզիչ, 46-ամյա Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` այս անգամ 2:1 հաշվով պարտության մատնելով նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր, իր համեմատ բավական ուժեղ կազմ ունեցող Կապանի «Գանձասարի» նկատմամբ:
Սա յուրատեսակ փոխհատուցում էր 1-ին շրջանում կապանցիներից գերխոշոր՝ 2:9 հաշվով կրած պարտության դիմաց: Այստեղ անկասկած 1-ին պլան է մղվում գլխավոր մարզչի գործոնը: Արմեն Գյուլբուդաղյացը, ով, ի դեպ, հանրապետությունում առայժմ մարզչակական ամենաբարձր ՝ «ՊՐՈ» կարգ ունեցող միակ մասնագետն է, եւս մեկ անգամ էլ հաստատեց իր բարձր կարգը:
Նա թիմի հետ միայն 10 օր մարզում անցկացնելուց հետո խաղացողների նույն կազմով, մեկը մյուսի ետեւից հաղթանակներ տոնեց նախ ՀՀ փոխչեմպիոն «Միկայի», ապա նաեւ բրոնզե մեդալակիր «Գանաձասարի» նկատմամբ: Եւ այս հաջողություններն ամենեւին էլ պատահական չեն, այլ առավելապես պայմանավորված են բանիմաց եւ հմուտ մասնագետի արդյունավետ աշխատանքով:
ՀՀ գավաթակիր «Փյունիկը» 0:1 զիջեց մեր երկրի նախկին չեմպիոն «Ուլիսին» եւ այստեղ էլ պարտությունը թանկ նստեց` հանգեցնելով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի պաշտոնանկությանը: Նկատենք, որ Նազարյանը մի քանի օր առաջ հեռացվել էր նաեւ ՀՀ երիտասադական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, մի ընտրանի, որի կորիզը հիմնականում կազմում են հենց «Փյունիկի» խաղացողները:
Այստեղ եւս կարեւորվում է մարզչի գործոնը, որը հեռանկարային եւ խոստումնալի ֆուտբոիստներին այդպես էլ չկարողացավ օգնել, քանի որ դեռ մարզչական համապատասախան կրթություն եւ պատրաստվածություն չունի: Պետք է նաեւ փաստել, որ «Փյունիկը» ՀՀ առաջնությունում անցկացրած վերջին 3 հանդիպումներում միայն 1 միավոր կարողացավ վաստակել, դա էլ «Բանանցի»հետ գոլազուրկ ոչ- ոքիի շնորհիվ: Խաղից հետո մարզիչն իր վերջին մամուլի ասուլիսի ընթացքում այդ հանգամանքը բացատրեց խաղացողների գերահոգնածությամբ:
Այս մրցափուլում «Միկայի» ներկայիս եւ նախկին գլխավոր մարզիչների միջեւ յուրատեսակ մրցակացությունում հաղթեց առավել փորձառու, ներկայում «Բանանցը» գլխավորող, սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը: Այստեղ էլ ոչ մի զարմանալի բան չկա: «Միկայի» այսօրվա գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, դեռ նոր է հրաժեշտ տվել ֆուտբոլին ու համապատասխան մարզչական փորձառություն առայժմ չունի: Այս անժխտելի փաստը ընդունելու փոխարեն «Միկայի» երիտասարդ գլխավոր մարզիչը անխոհեմորեն խաղից հետո հայտնեց, որ «Միկան» անցյալ մրցաշրջանում ֆուտբոլ չէր խաղում, խաղային ձեռագիր չուներ ու հիմա է, որ իր ղեկավարությամբ կերպարափոխվել եւ տպավորիչ ու հարձակողական ֆուտբոլ է խաղում:
Ոսկանյանը ակնհատորեն մեղանչելով ճշմարտության առաջ փորձում էր հակադարձել խաղից հետո Հոռնյակի սրտի ցավով արած այն հայտարարությանը, որ շատ է ափսոսում, որ «Միկան» իր օրոք ցուցադրած ագրեսիվ, գեղեցիկ, հարձակողական ֆուտբոլից ետ է կանգնել ու այսօր անդեմ, դժգույն, պաշտպանողական ֆուտբոլ է խաղում: Ոչ մի դեպքում չպիտի մոռանալ, որ անցած մրցաշրջանի ՀՀ 6-ակի գավաթակիր «Միկայի» վերելքը պայմանավորված էր կրկին մարզչի գործոնով ու հատկապես երիտասարդների հետ հրաշալի աշխատել իմացող Ժոլտ Հոռնյակի բեղմմավոր աշխատանքով: Սլովակ մասնագետը վստահեց եւ մեծ տեղ տվեց թիմի երիտասարդ եւ դեռ պատանի կադրերին, որոնք նրա իսկ գլխավրությամբ եւ կատարած բարձրակարգ աշխատանքի շնորհիվ որակական աճ արձանգրելով, հրավիրվեցին երկրի երիտասարդական ու պատանեկան հավաքականներ:
Եւ առանձնակի հետաքիրքիր էր այն, որ ժամանակին Սլովակիայի հավաքականում, Բրատիսլվայի «Սլովանում», Մոսկվայի «Դինամոյում» պաշտպանի դիրքում հանդես եկած սլովակ 40-ամյա մարզիչը մեկ մրցաշրջանում «Միկային» ագրեսիվ ,դիտարժան եւ հարձակողական ֆուտբոլի ջատագով դարձրեց: Իսկ ՀՀ ազգային հավաքականի նախկին հարձակվող, 38-ամյա Արամ Ոսկանյանը չէր կարող այդ ամենը չտեսնել, քանի որ Հոռնյակի օգնականն էր այդ ընթացքում եւ նրանից մարզչական հմտության դասեր էր փորձում ստանալ:
Գյումրիի «Շիրակն» էլ վերջապես հիշելով ՀՀ գործող չեմպիոնի իր կարգավիճակը, հատկապես որակյալ լեգիոնականների ՝ Սերժ Դեբլեի եւ Դամե Դիոպի ջանքերով Երեւանում 3:0 հաշվով հաղթեց եւ ընդհատեց առաջատար «Արարատի» 9 անպարտելի հանդիպումների շարքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ