Մարդու սիրտը սկսում է զարկել բեղմնավորման չորրորդ շաբաթում և կանգ չի առնում մինչև մարդու մահը:
Չինաստանի որոշ շրջաններում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

Երկիր մոլորակի վրա մոտ 320.000 սառցալեռներ կան:
Գոլֆի գնդակին հարվածելուց հետո նրա արագությունը կազմում է 270 կմ/ժ:

Ջոնի Դեփը երբեք չի նայում իր դերակատարմամբ ֆիլմերը:
Հին Հռոմում մեղք էր համարվում սննդի մեջ փայտփորիկի միս օգտագործելը:
«Էրմիտաժ» բառը ֆրասերենից թարգմանաբար նշանակում է «մեկուսանալու վայր»:
Հասարակ մատիտը կարող է 56 կմ երկարությամբ գիծ նկարել կամ 50.000 բառ գրել:
Ամենից շատ Ռոլս Ռոյսեր կարելի է հանդիպել Հոնկոնգում:
Տղամարդը մեկ վայրկյանում մոտ 1500 սպերմատոզոիդներ է արտադրում:
Բոլոր մրգերում տեղի է ունենում ֆերմենտացիայի և խմորման պրոցեսները, այդ պատճառով բոլոր բնական հյութերը ալկոհոլի շատ փոքր տոկոս են պարունակում:
Հողի մեկ գրամի մեջ կարող են բնակվել 10 մլն բակտերիաներ:

Կլեոպատրան ամուսնացած է եղել իր երկու եղբայների հետ:
Արաբերենում «իսլամ» բառը «հնազանդություն» է նշանակում:
Հին Հռոմում, երբ տղամարդիկ տաբատներ սկսեցին կրել, բոլորի մոտ դա միայն ծիծաղ առաջացրեց:
Գալիլեո Գալիլեյն առաջինն էր, ով առաջարկել էր ժամացույցներում ճոճանակ օգտագործել:

1890թ.-ին Ճապոնիայից Ռուսաստան բերեցին Ֆուկուրիմի իմաստունի արձանիկները: Հիմա մենք այդպիսի արձանիկներին «մատրյոշկա» ենք անվանում:
Չոր գինին այդպես է անվանվում, քանի որ նրանում ամբողջովին խմորված է շաքարավազը:
Իրանի դրոշի վրա 22 անգամ կրկնվում է «Ալլահ ակբար» գրությունը:
Ջրային տիզի մեկ վայրկյանում անցած ճանապարհը 1000 անգամ ավելի մեծ է իր մարմնի չափերից:

Անլգիացիները «&» (ամպերսանդ) նշանը լրջորեն ցանկանում էին ներառել անգլիական այբուբենի մեջ:
Սև պերկեսը սնվում է չղջիկներով և փոքր ալիգատորներով:

Ամերիկացիները ամեն օր 18 հեկտար պիցցա են ուտում:
Լիվերպուլում վաճառողուհիները կարող են աշխատել թոփլես, բայց միայն տրոպիկական ձկների խանութներում:



