Լևոն Բարսեղյանը՝ Սամվել Բալասանյանի` իր բարեկամներին ու նախկին ոստիկաններին պաշտոններ շնորհելու մասինAravot.am-ը գրում է.

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում իր գործունեության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս՝ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը  անդրադարձավ մի շատ կարևոր խնդրի` քաղաքապետարանի աշխատակազմի  հաստիքային կարիքի ուսումնասիրմանը: «Նման ուսումնասիրություն չի արվել, օրինակ` այսինչ բաժնում այսքան մարդ է աշխատում, իսկապես կարիքը կա՞ 7 մարդու այդ բաժնում աշխատելու…Էդ հետազոտությունը չի արվել, ինչքան շուտ արվի նման հետազոտություն, դա կարող է  հանգեցնել հաստիքների կրճատման, դա կարող է  հանգեցնել հաստիքների ավելացման որոշման, բայց համակարգչային օպերատոր հաստիքը ինձ էս 21-րդ դարում անհասկանալի է թվում… Ասենք մեկը մտածողն է, մյուսն էլ իր մտքերը համակարգչին հանձնո՞ղն է: Վաղուց ժամանակն է, որ մտածողը տիրապետի նաև համակարգչին, կարո՞ղ է Սպինոզան է կամ Արիստոտելը, էնպես չլինի, որ ինքը մտածի, և կողքից մեկը նստած  շարի էդ տեքստերը: Այսինքն` համակարգչային օպերատոր  հաստիքը դուրս պիտի գա մեր կառավարման  համակարգից: Գուցե մի քիչ դժվար բաներ եմ ասում, մի քիչ առաջ եմ ընկնում և այլն, և այլն, բայց ժամանակն է, որ տնտեսվեն այդ միջոցները, որոնք ծախսվում են անարդարացի կերպով: Aravot.am-ը պարոն Բարսեղյանից կարծիք հարցրեց  Գյումրու քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցնող կադրերի որակի մասին, արդյո՞ք ճիշտ են ընտրված նրանք: «Ես չեմ որոշում բնականաբար այս կամ այն պաշտոնյայի լինել-չլինելը և երբեք էլ կաշկանդված չեմ եղել ազատորեն արտահայտել իմ դիրքորոշումը: Ինձ համար անընդունելի ու անհասկանալի է նախկին ոստիկանների ներկայությունը քաղաքապետարանում` որպես տարբեր պաշտոններ զբաղեցնող  մարդիկ: Գուցե սխալվում եմ, գուցե ոստիկան ժամանակ ինքը ոստիկան է եղել, հիմա բարեխիղճ  տեղական ինքնակառավարման պաշտոնյա է, ժամանակը պիտի ցույց տա, տեսնենք ինչ է»,-ասաց Լևոն Բարսեղյանը: Իսկ Գյումրու քաղաքապետարանը Սամվել Բալասանյանի կողմից  բարեկամախեղդ անելու մասին ասաց. «Ես քիչ առաջ իմ անձնական սկզբունքը ներկայացրեցի, օրինակ`ես պարտավորություն ունեմ, եթե հանկարծ իմ մերձավոր ազգականներից մեկը ազգակցական կապի մեջ է մտնում քաղաքապետի, տեղակալների, քարտուղարի, բաժինների պետերի հետ, ես դուրս եմ գալիս ավագանու անդամից, ես համարում եմ, որ դա կսկսի կաշկանդել իր ազատությունը: Ավագանու շատ անդամներ կարող են այդպես չհամարել, ես մեղադրելու բան չունեմ, սա իմ բարոյական դիրքորոշումն է, ամեն մարդ ինքը պիտի դատի, եթե օրենքով  սահմանված չէ: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել