1in.am-ը գրում է.
Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ձեռքերը լվանալն օգնում է խուսափել բակտերիաների բազմացումից, և որպես հետևանք՝ վարակներից: Սակայն վերջերս գիտնականները այդ գործողության մեկ այլ օգտակար հատկություն են հայտնաբերել:
Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության ադյունքների համաձայն՝ ձեռքերը լվանալը մեծացնում է լավատեսությունը և ինքնավստահությունը, ինչպես նաև օգնում է ազատվել տհաճ զգացողություններից:
Ուսումնասիրության ընթացքում հրավիրված կամավորներին առաջադրանք են տվել, որի կատարումն անհնար է եղել: Առաջադրանքը տապալելուց հետո կամավորների մի մասը լվացել է ձեռքերը, իսկ մյուս մասը՝ ոչ: Հարցումները ցույց են տվել, որ ձեռքերը լվացած խմբի անդամները վստահ են եղել, որ երկրորդ անգամ կկարողանան հաղթահարել առաջադրանքը:
Սակայն փորձի երկորդ փուլն անսպասելի արդյունքներ է տվել. պարզվել է, որ այն խմբում, որտեղ ձեռքերը չեն լվացել, արտադրողականությունն ավելի բարձր է եղել: Գիտնականների կարծիքով՝ այդ փոփոխությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ առաջին խմբի մոտ կորել է ջանալու ցանկությունը, գրում է National Geographic-ը:
«Չնայած որ մաքրված ձեռքերը մարդուն օգնում են ազատվել վատ հիշողություններից և լավացնում են ինքնազգացողությունը, դրանք նաև հեռացնում են ջանքեր թափելու ցանկությունը: Բանն այն է, որ ձեռքերը լվանալը ծիսակարգ է, որ մենք կատարում ենք աշխատանքը ավարտելուց հետո, և դա իր հերթին ոչ միայն կեղտ է հեռացնում, այլև գիտակցական մակարդակում իր հետևանքներն է ունենում»,- ասում են գիտնականները: