Վարկանիշային դասակարգումների շարքից.

Աշխարհահռչակ «Hotels.com» պորտալը ներկայացրել է 30 երկրների տարբեր քաղաքների տաքսիների ամենամյա վարկանիշային դասակարգումը: Ուսումնասիրության շրջանակներում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ մաքրությունը, տեղանքի իմացությունը, վարելու որակը, անվտանգությունը, վարորդների սիրալիրությունը և այլն: 
Ըստ այդմ, վեցերերորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորել են լոնդոնյան տաքսիները:
Իսկ առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Լոնդոն 
2. Նյու Յորք 
3. Տոկիո 
4. Բեռլին 
5. Ամստերդամ, Մադրիդ, Մեխիկո:
Եթե Հայաստանը ևս ներառվեր ուսումնասիրության շրջանակներում, ապա երևանյան տաքսիները կհայտնվեին առաջատար հորիզոնականում միայն այն դեպքում, եթե դասակարգումն իրականացվեր հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ վարորդների հարուստ կենսափորձը՝ բնականաբար ոչ ուղեևորափոխադրումների ոլորտում և ճանապարհային կանոնների խախտման բազմազանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել