Aravot.am-ը գրում է.
Հունվարի մեկից սկսելու են գործել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքների այն դրույթները, ըստ որոնց, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ ՝ կուտակային հիմնադրամներին: Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել եւ սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ: Մասնավորապես, Ֆեյսբուքի տիրույթում ձեւավորվել են պարտադիր վճարումների դեմ ընդվզող քաղաքացիների խմբեր, որոնց մեջ ներգրավված մարդկանց թիվն արդեն մոտենում է 8 հազարի, ըստ էության ձեւավորվել է սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացիների մի նոր շարժում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2013/11/12/404973/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել