Emedia.am-ը գրում է.

ՀՀ Սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասաարդության հարցերի նախարարության պաշտոնական լրատվական ծառայությունը, արգենտինահայ նախարարին պաշտոնակցի մոտ են ուղեկցել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում: Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկել է ծանոթությամբ:

«Ուրուգվայի Տուրիզմի և սպորտի նախարարության հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնել, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել