Tert.am-ը գրում է.

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին լսելիս տպավորություն է ստեղծվում, թե պատերազմի և խաղաղության հարցը կախված է Զարուհի Փոստանջյանից, մինչդեռ իմ խորին համոզմամբ այն՝ կլինի՞ պատերազմ, թե ոչ, կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչքանով է ունակ ինքն իրեն պաշտպանել. այս մասին այսօր ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի ՀՀ-ի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու մասին օրինագծի նախաձեռնության քննարկմանը, որն արժանացավ բուռն քննադատություների, հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Նա հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին. «Եթե խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխանությունը, ձախողել է Հայաստանի պաշտպանունակությունը անհրաժեշտ մակարդակին դնելու գործը, թող խոստովանի, հակառակ դեպքում թող խոստովանի, որ պետք չի տենց շեշտադրումներ անել, «վայ, Զարուհի ջան, հետ վերցրու, թե չէ հեսա պատերազմ կսկսի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել