ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամինAravot.am-ը գրում է.

Հարգելի խորհրդարան, Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում նախագահների հայտնի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը դրվել է գործնական ռելսերի վրա: Մասնավորապես, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ: Ավելին` ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ԼՂ հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել