Բնության մեջ կարելի է հանդիպել շատ զարմանալի և յուրօրինակ ուրվագծերով տարածքների: Կղզիները միշտ շատ բարդ կառուցվածք ունեն, որը փոխվում է տարեցտարի: Որոշների ուրվագծերն ուղղակի ապշեցնում են:
1. Կղզի-դելֆին

Այս կղզիները գտնվում են ինդոնեզական Ֆլորես կղզու մոտ, որոնք մտնում են Փոքր Զոնդյան կղզիների խմբի մեջ:
2. Կղզի-սմայլիկ

Այս անբնակելի կղզիները պատկանում են Մալազիային: Սսմայլիկը կարելի է տեսնել Հարավ-չինական ծովի վրայից թռչելիս:
3. Ատոլ Բումերանգ

Բումերանգի մնան այս ատոլը նույնպես գտնվում է Հարավ-չինական ծովում: Այն մտնում է Սպրետլի կղզիների խմբի մեջ:
4. Կղզի-ծովաձի

Սա Գալապագոսյան կղզիների լուսանկարն է: Կղզի-ծովաձին անվանում են Իսաբելա: Այն Գալապագոսյան կղզիների ամենամեծ և ամենաերիտասարդ կղզին է: Նրա վրա վեց հրաբուխներ կան և ապրում է ավելի քան երկու հազար մարդ:
5. Կղզի-աչք

Որոշների կարծիքով կղզին աչքի է նման, իսկ մյուսները համոզված են, որ այն մեծ մեդուզա է հիշեցնում:
6. Կղզի-սկատ

Այս յուրօրինակ կղզին գտնվում է Կատտեգատ նեղուցում:
7. Կղզի-թոքեր

Այս հիասքանչ կղզու մեջտեղում ինչ-որ հաջողակ իր համար առանձնատուն է կառուցել: Ապրուստն այնտեղ իրոք հիասքանչ կլինի:
8. Կղզի-փառատոնի դիմակ

Օդից այսպիսի տեսք ունի Հուվահենդու կղզին: Մալդիվների կղզիախմբի մեջ ավելի քան հազար կղզիներ են մտնում:
9. Կղզի-գազար

Այս զարմանալի կղզին նույնպես գտնվում է Մալդիվների մոտակայքում:
10. Կղզի-Բոնսայ

Կղզին գտնվում է Կորնուոլ կոմսության ափերի մոտ: Այստեղ են գտնվում է Մեծ Բրիտանիայի լավագույն լողափերը:
11. Կղզի-մեդուզա

Այս հիասքանչ մեդուզան գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
12. Կղզի-սիրտ

Սիրտի գրեթե իդեալական ուրվագիծ ունի խորվաթական Գալեշնյակ կղզին, որը գտնվում է Ադրիատիկ ծովում:



