Pastinfo.am-ը գրում է.
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը շարունակում է բուժում ստանալ, զուգահեռ նաև` հետազոտությունների ենթարկվել, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ հետագա բուժման ընթացքը կորոշվի հետազոտությունների պատասխաններից հետո միայն: Հարցին, թե Վարդան Պետրոսյանն այս օրերին գանգատներ ունեցել է, թե ոչ` Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Կես մարդ է դարձել, ոնց կարող է գանգատներ չունենալ»: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ էր տեղափոխվել նոյեմբերի 9-ին, դատարանի դահլիճից, երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ: