60 տարի առաջ՝ 1953թ. Երևանի կենտրոնում բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը:
Թանգարանը կառուցվել է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով. երկրորոդ հարկի սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում ներկայացված է Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Թանգարանում պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:
Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է:
Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով:
Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
Հովհ. Թումանյանի թանգարանի պատի հարթաքանդակի հեղինակն է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը (1969թ.)
Թանգարանը գտնվում է Երևանի Մոսկովյան 40 հասցեում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել