Այս անգամ նույնպես կխոսենք կոնցեպտներից և ինչպես միշտ Apple-ի արտադրանքների կոնցեպտներից։ Այս անգամ հերթը հասել է iTV-ին։ Ու էլի կոնցեպտների հեղինակ դիզայները ձեզ արդեն ծանոթ Մարտին Խայեկան է։ Այս անգամ նա ներկայացրել է ոսկեգույն iTV-ի կոնցեպտը։ Ինչպես գիտեք, շշուկների համաձայն` iTV-ն և iWatch-ը կթողարկվեն 2014 թվականի աշնանը։ Բայց թե ինչքանով է հավաստի այս տեղեկությունը, չենք կարող ասել։ Դե ինչ, անցենք նկարներին․

Ահա և շատ սպասվող և ցանկալի iTV-ն ըստ Մարտինի, որը ստացել է շատ գեղեցիկ ոսկեգույն ձևավորում։ Ինչ վերավերվում է սարքի անվանմանը, դեռ հստակ չենք կարող ասել, քանի որ կան երկու թեկանծուներ՝ iTV-ն և Apple TV-ն։

Մարտին Խայեկայի ներկայացրած հեռուստացույցը ստացել է հեղափոխական, փոքր-ինչ կոր դիսփլեյ և մեծ չափսեր։ Եթե մենք նայեք iTV-ին հետևի կողմից, ապա կմտածենք, որ մեր առջև դրված է մի հսկա iMac։

 

Հարկ է նշել, որ հոլանդացի այս դիզայների ստեղծագործ մտքերը գրեթե միշտ իրականություն են դարձել։ Եթե տեղյակ չեք, ապա iPad Air-ի և iPhone 5s-ի կոնցեպտը  նույնպես նա է կառուցել, որը և՛ իրականություն դարձավ, և՛ կոնցեպտում ցույց տրված դիզայնը գրեթե չէր տարբերվում իրականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել