Մինչ ոմանք հայտարարում են, որ Մաքսային միության անդամակցության հարցն Հայաստանում դրական չի ընդունվում հասարակության լայն շերտերի կողմից, Եվրասիական շարժումը Հայաստանում մեծ թափ է հավաքում:
Երեկ` նոյեմբերի 11-ին, տեղի էր ունեցել Եվրասիական շարժման 3-րդ համաժողովը Հայաստանում:
Այն, որ արդեն 3-րդ համաժողովն էր տեղի ունենում, դա նշանակում է, որ Շարժումն հստակ ծրագրված անելիքներ ունի ու այդ անելիքները քննարկելու համար հավաքվում են արդեն 3-րդ անգամ:
Ուրախալի փաստերից մեկն այն էր, որ շարժման անդամների թիվն հասնում է մի քանի հազարի ու անդամագրվում են հիմնականում ՀՀ մարզերից: Կարևորագույն գլոբալ խմորումների ֆոնին` Եվրասիական ինտեգրման աշխատանքների ճիշտ լուսաբանման անհրաժեշտության, հնրության լայն մասաներին ճիշտ ներկայացման այն հսկայական աշխատանքը, որ կատարում է շարժման ակտիվն ուղղակի ոգևորող է ու հասկանում ես, որ վերջին ճիգով իրենց մեռնող հեղինակությունը փրկելու փորձ կատարող մի քանի քաղաքական այսպես ասած գործիչներ անպայման կօգտագործեն այս առիթը և մեկ անգամ էլ կփորձեն վերջին քարը նետել այս ուղղությամբ: Սակայն թափ առնող ինտեգրման գործընթացներին կանգնեցնել չի լինի, ու կարևոր այս պահին շարժման հզորացումը կարող է դառնալ լոկոմոտիվ հետագա քաղաքական-հասարակական վայրիվերումներում:
Եվրասիական շարժման փոխնախագահ Անդրանիկ Թանգամյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/605934346108284
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել