Lurer.com-ը գրում է.

Այսօր մեկնարկել է Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևի այցը Թուրքիա: Նրա ծրագիրըբավականին հագեցած է: Երկօրյա այցիշրջանակներում պաշտոնական հանդիպումներ տեղիկունենան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ևվարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

Կողմերըմտադիր են քննարկել փոխադարձ շահերինվերաբերող հարցեր, ստորագրել պայմանագրեր ևարձանագրություններ տարբեր ոլորտներումհամագործակցության շրջանակներում:Համաձայն հին ավանդույթի` Ադրբեջանի նորընտիրնախագահն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Թուրքիա: Դրան 3-րդ անգամ հավատարիմէ մնում նաև վերընտրված նախագահ Ալիևը:

Այս երկկողմ միջպետական հարաբերությունների պսակըդարձավ 2010թ. սեպտեմբերին երկու եղբայր պետությունների միջև ռազմավարականհամագործակցության խորհրդի ստեղծումը: Այս այցի շրջանակներում Իլհամ Ալիևի և վարչապետԷրդողանի նախագահությամբ սպասվում է այդ խորհրդի 3-րդ նիստը:Տեղի վերլուծաբանների կարծիքով` նիստի գլխավոր թեման լինելու են տարածաշրջանային տնտեսա-քաղաքական խնդիրները, մասնավորապես` կողմերը կանդրադառնան Լեռնային Ղարաբաղիհակամարտության հիմնախնդրին:

Իսկ ինչ վերաբերում է բանակցությունների տնտեսական բլոկին, ապա այստեղ կողմերը կանդրադառնանտրանսանատոլիական գազատարի կառուցմանը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը.տեղեկացնում է Независимая газета-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել