Tert.am-ը գրում է.

Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախորդ՝ երրորդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար, որը 1:3 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն:


Մինչ այդ, հիշեցնենք, հայ շախմատիստները, մրցաշարի անդրանիկ տուրում, ոչ-ոքի՝ 2:2 էին խաղացել Բուլղարիայի հավաքականի հետ, երկրորդ տուրում 2.5-1.5 hաշվով հաղթել Մոնտենեգրոյին, երրորդում՝ նույնպիսի առավելությամբ գերազանցել Ավստրիային:


Այսօր՝ նոյեմբերի 12-ին կայանալիք չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Սլովենիայի ընտրանու հետ: Մրցակից մյուս զույգերն են՝ Հունգարիա-Ֆրանսիա, Ռումինիա-Ուկրաինա, Չեխիա – Ադրբեջան, Բելառուս – Հունաստան, Իսրայել –Վրաստան, Իտալիա-Ռուսաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել