Ներկայացնում է Մերի Թելունցը,

Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Եթե հնարավորություն ունենայի ստեղծել իմ երազանքների քաղաքը, այն կկառուցեի հետևյալ սկզբունքով: Նախ, քաղաքը բաժանված կլիներ երեք մասի. առաջինում մարդիկ կապրեին, երկրորդում` կաշխատեին, իսկ երրորդում կկազմակերպեին իրենց ժամանցը: Քաղաքի առաջին մասում, որտեղ կգտնվեր բնակավայրը, կլինեին նաև դպրոցներն ու մանկապարտեզները, խանութները, շուկաները, մանկական զվարժանքի վայրերը, ինչպես նաև զբոսայգիներ տարեցների ու երեխաների համար: Զբոսայգիներում լողավազաններ, ատրակցիոններ կլինեին, շատ կլինեին կանաչ տարածքները, իսկ կեսգիշերից հետ թաղամասը բացարձակապես լուռ կլիներ: Ամեն ինչ հարմարացված կլիներ բնակիչներին ու նրանց հանգստի ապահովմանը: Քաղաքի երկրորդ մասում կլինեին գործարանները, բանկերը, աշխատանքային գրասենյակները. մի խոսքով, տարածքը աշխատող մարդկանց տրամադրության տակ կլիներ: Երրորդ մասը հարմարացված կլիներ երիտասարդներին, նրանց ժամանցի կազմակերպմանը: Այնտեղ կգտնվեին ժամանցի վայրերը` ակումբները, սրճարանները, ռեստորանները, կինոթատրոններն ու թատրոնները, տարբեր զբոսայգիներ կլինեն` կանաչապատ տարածքներով: Այն բաց ու ազատ կլինի ցանկացած ժամի: Իմ երազանքների քաղաքում կգերակշռեր ստորգետնյա տրանսպորտը, քանի որ այն ավելի հարմար է, ու չի աղտոտում բնությունը, իսկ վերգետնյա տրանսպորտում` էլեկտրական տրանսպորտը: Փողոցները կլինեին ավելի լայն. այդպես կազատվեինք խցանումներից: Քաղաքում լուսավորությունը շատ շքեղ կլիներ, կանգառներում կտեղադրեի հովացուցիչ և տաքացուցիչ համակարգեր: Քաղաքային տրանսպորտում կբացառեի խայտաբղետ գովազդային պաստառները, բոլոր ավտոբուսները միանման և երկհարկանի կլինեին, ապահովված անլար համացանցով: Այգիները լի կլինեին դեկորատիվ բույսերով, որոնց աճեցման համար կստեղծեի հատուկ պայմաններ: Բնակելի շենքերը կլինեին ոչ բարձրահարկ, փոխարենը բարձրահարկ կլինեին հասարակական շինությունները: Բնակելի թաղամասերը կբաժանեի առանձին գույների, և ամեն մի տարածք կունենար իր գույնը, գույները կլինեին վառ, ու քաղաքին լավ տրամադրություն կհաղորդեին: Հասարակական շինությունները նունպես կունենային իրենց գույնը, բայց կլինեին ավելի գործնական գույների մեջ, օրինակ մոխրագույնը, կաթնագույն կամ դարչնագույնը: Եվ ամենակարևորը` իմ քաղաքը կլիներ շատ կանաչապատ և մաքուր: Կարծում եմ` ես կկարողանայի այնպես անել, որ իմ քաղաքացիներին սիրեին իրենց քաղաքը ու նրա լիրաժեք տերը զգային, այդժամ հաստատ պարտավորված կզգային խնամել ու ավելի շենացնել քաղաքը, որովհետև կսիրեր ու կնվիրվեր նրան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել