1in.am-ը գրում է.
Սիրիայի հեղափոխական և ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմադ Ջաբրան ապտակել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Լուի Միկդադին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած նիստի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը, երկու ընդդիմադիր գործիչներ տարակարծիք են եղել «Ժնև-2» համաժողովի հարցով քվեարկությանը քրդերի մասնակցության հարցում:
Սիրիայի ընդդիմության նիստը, որին ընդդիմությունը քննարկել է համաժողովին մասնակցելու հարցը, տեղի է ունեցել հանգստյան օրերին:
Ջաբրան կողմ է արտահայտվել, որ 11 քրդեր ներառվեն կոալիցիայի կազմում մինչև «Ժնև-2»-ի մասնակցության հարցով քվեարկությունը: Միկդադը, իր հերթին, հանդես է եկել ընդդեմ այս նախաձեռնության՝ իմանալով, որ այդ քրդերը կաջակցեն ընդդիմության մասնակցությանը համաժողովին:
Ազգային կոալիցիայի առաջնորդը ուժգին ապտակ է հասցրել ազատ բանակի ներկայացուցչին, որից հետո նիստի մասնակիցները բաժանել են երկու ընդդիմադիրներին և Միկդադին թույլ չեն տվել թուրքական ոստիկանություն կանչել:
Ազգային կոալիցիայի ներկայացուցիչների խոսքով՝ «քրդական հարցը» դարձել է տարաձայնությունների վերջին կաթիլը Ջաբրայի և Միկդադի միջև: