«Այս գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները: Ես 99 տոկոսով գիտեմ՝ ոնց է դեպքը եղել եւ կարող եմ դա ապացուցել, այդ մասին գիտի նաեւ Վարդանը եւ տուժող մյուս ընտանիքը: Շատ ցավալի է որ երկու երեխա մահացել են: Առայժմ կարող եմ նշել, որ գործով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը ոչ արագ է վարել, ոչ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին: Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձեւ արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ են ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը եւ կզարմանաք. պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել