Պատահաբար աչքովս ընկավ մի հոդված, որն ինքնին ոչ մի կարևոր լուր չէր պարունակում, բայց միևնույն ժամանակ արտացոլում է այն խորը մենթալ ու հասարակական ճահիճը, որում մենք հայտնվել ենք: Ուրեմն, Ժողինստիտուտի, Բրյուսովի ու Պոլիտեխնիկի ուսխորհուրդների նախագահները մամլո ասուլիս են տվել՝ կապված «Երիտասարդության համաշխարհային օրվա» հետ:
Ուրեմն, մեր ուսխորհուրդների նախագահները մեծ հպարտությամբ պատմել են, որ իրենք դիսկոտեկներ են կազմակերպել այդ օրվա կապակցությամբ, իսկ Ժողի ուսխորհրդի նախագահն ընդհանրապես ուրախացրեց՝ նշելով հետևյալ կարևորագույն միտքը.
«Մենք չենք ուզում կազմակերպել համերգ, որ ուսանողները գան, լսեն ու գնան, այլ անելու ենք ամեն ինչ, որպեսզի ուսանողն իրոք զգա, որ ուսանող է, տոնը նրա մեջ նստվածք տա»:
Ո՞վ են սրանք, արա: Լավ ա լրագրողներից մեկը ֆայմել ա հարցնի, թե, այ հարգելի ուսխորհրդի նախագահներ, բա ինչի՞ չկանգնեցիք առաջին կուրսեցիների կողքը, երբ վերջիններս բարձրացրել էին ուսման վարձի թանկացման անթույլատրելիության հարցը: Ճիշտ ա, հարգելի նախագահները կռուտիտ արին, թե իրենց մշտապես բարձրացրել են այդ հարցը ռեկտորատի ու ԿԳՆ-ի մոտ, բայց դե ոնց տեսնում ենք, ոչ մի բան էլ չի փոխվել:
Զարմանալու բան չկա, երբ մենակ այս երեք բանախոսներից 2-ը պաշտոնապես ՀՀԿ անդամ են, իսկ մեկը փաստացի ՀՀԿ անդամ ա: Քանի դեռ մեր ազգի համար ժանտախտ դառած այս կուսակցության ներկայացուցիչներն են ուսխորհուրդներում, ուսանողական մարմիններ լինելու են ոչ արդյունավետ, իսկ դրանց նախագահները լինելու են այ սենց թթվի քարեր, որոնց հիմնական գործը գեղի կլուբի մակարդակի դիսկոտեկաներ կազմակերպելն ա լինելու:
Հա, մի զավեշտալի դրվագ էլ. նույն Ժողի ուսխորհրդի նախագահ Սևակը հայտարարել է, թե ՀՀԿ անդամ լինել մեծ կարիերային առաջընթաց իրեն չի ապահովել: Հարց է առաջանում, թե արդյո՞ք թմբլիկ Սևակը կկարողանար զբաղեցնել իր ներկա պաշտոնը, եթե չլիներ ՀՀԿ անդամի իր տոմսը:
Հ.Գ. Տիկնայք ու պարոնայք պարտիականներ, եթե բարձրացրել եք թանկացման հարցը ռեկտորատում, իսկ հետո էլ ԿԳՆ-ում և տեսել եք, որ բան չի ստացվել, բայց մնում եք այն կարծիքին, որ դա սխալ որոշում է, ապա դիմեք բոյկոտի ու անհնազանդության այլ քայլերի, որովհետև ուսխորհուրդների իմաստը ուսանողության շահերի պաշտպանությունն ա, ոչ թե պարտիական վեռխուշկի ու ռեկտորների համար անվճար պրոկտոլոգիական սեանսներ անելը, մեկ էլ տուսովկեք կազմակերպելը:
Չմոռնամ մեկ էլ նշել. ժողովուրդ ջան, ՀՀԿ անդամ լինելը ամոթ ա, լուրջ եմ ասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել