Apple-ում շարունավում են ապագա iPad-ի դիզայներական և այլ փորձերը։ Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Apple-ը կթողարկի ևս մեկ նոր տարբերակ իր պլանշետներից, սակայն այս անգամ արտաքին փոփոխություններ կլինեն։ Ըստ տեղեկությունների` նոր iPad-ը կունենա 12,9 դյուրմ դիսփլեյ և կստանա iPad Maxi անվանումը։

Որոշ աղբյուրներ նշում են, որ այդպիսի չափի էկրանով iPad դժվար թե ընկերությունը ստեղծի։ Սակայն չինական մի շարք ռեսուրսներ ասել են, որ եթե սովորական iPad-ի էկրանը այս տարի ընկերությունը հասցրեց մինչև 9,7 դյուրմ, 12,9 դյուրմ էկրանով պլանշետ ստեղծելը շատ հավանական է։ Նաև նշվում է, որ ամենայն հավանականությամբ, Apple-ը նոր iPad-ը կթողարկի մյուս տարվա մարտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել